Goris Times - Հայացք աշխարհին Գորիսից

Search
Close this search box.
էքստրեմալ պայմաններում գոյատևելիս՝ որ միջատներն են ուտելի․ Գոյատևման հմտություններ

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
1 Views

էքստրեմալ պայմաններում գոյատևելիս պետք է պատրաստ լինել ամեն ինչի…

Անցում ենք կատարում նոր թեմայի՝ «Ուտելի միջատներ»։

Միջատները երկրի վրա սպիտակուցի ամենամեծ աղբյուրն են: Նրանք աշխարհի 100-ից ավելի երկրներում սննդի գլխավոր միջոցներից են: Միջատների համը փոխելու և վնասակար մանրէներից ազատվելու համար ցանկալի է միջատները եփել:

Ներկայացնում ենք ամենատարածված ուտելի միջատները.

ԱԿԱՆՋՄՏՆՈՒԿՆԵՐ. Խմբով թաքնվում են կոճղի տակ: Անվտանգ են: Սիրում են մութ, խոնավ տեղեր: Արագ փախչում են:
ԱՆՁՐԵՎԱՈՐԴԵՐ. Հայտնվում են անձրևից անմիջապես հետո, ամեն տեղ: Եթե անձրև չկա, փնտրել խոնավ հողում, փտող տերևների, փայտերի և քարերի տակ: Ուտում են հում և եփած: Հիշե՛լ, կուլ տալուց առաջ պետք է որդի մարմնին սեղմել և սննդի մնացորդները հեռացնել նրա մարմից:
ԳԱՐՇԱՀՈՏՆԵՐ. Սա բացառություն է «վատ հոտ ունեցող միջատ չուտել» կանոնից: Համեղ են: 5-10 րոպե մտցնել տաք ջրի մեջ, հետո խորովել: Գերադասելի է ուտել եփած:
ԶԱՏԻԿ. Լինում են կարմիր, կանաչ, սև և այլ գույների: Փոքր են: Ապրում են բույսերի վրա: Բռնել և լցնել ջրի մեջ: Եփել:
ԹՐԹՈՒՐՆԵՐ. Որոնել փտած կոճղի, ծառի կեղևի, աղբի մեջ կամ քարի տակ: Երկայնակի շարել ձողի վրա և խորովել բոցի մեջ:
ԿԱՐԻՃՆԵՐ. Կարիճները Չինաստանում տարածված կերակրատեսակ են: Կարիճի բույնը քարի կամ կոճղի եզրի հովանու տակ է, հողի մեջ: Բնի մուտքի մոտ փոս փորել և մեջը դնել գագաթը կտրած ջրի շիշ, կաթսա, կամ գավաթ: Կարիճը գիշերը դուրս է գալիս բնից և ընկնում կաթսայի մեջ: Սպանել կաթսայի մեջ: Խայթը կտրել: Թույնը կուտակված է լինում պոչի ծայրի երկու հատվածում: Եփել, կամ խորովել կրակի վրա մինչև դարչնագույն դառնալը:
ՄՈՐԵԽՆԵՐ ԵՎ ԾՂՐԻԴՆԵՐ. Մորեխներն արտակարգ հարուստ են սպիտակուցով: Նրանց կարելի է գտնել ամենուրեք և հեշտ որսալ: Փնտրել խոնավ, մութ տեղերում. քարերի, կոճղերի և այլ մեծ առարկաների տակ: Բռնել առավոտյան, երբ դժվար են շարժվում: Ցերեկը ձեռքով բռնելը դժվար է. պետք է ճանկել: Պահել փակվող ամանում:
Ծղրիդներ բռնելու համար ջրի շշի գագաթը կտրել, թաղել հողի մեջ և մեջը դնել հասած միրգ, լույս տվող ձող կամ լույս: Առավոտյան ստւգել թակարդը: Եթե ստվարաթղթի կտորներ կամ տերևներ լինեն, ծղրիդները նրանց տակ էլ կթաքնվեն: Մորեխների և ծղրիդների գլուխները, թևերը և ոտքերը պոկել: Խորովել:
ԶԳՈՒՇԱՑՈՒՄ. գունավոր մորեխները թունավոր են:
ՃՊՈՒՌՆԵՐ. Հանդիպում են գարնանը և ամռանը: Ունեն կյանքի երկու փուլ.
թրթուր/հարսնյակ և հասուն ճպուռ: Երկուսն էլ ուտելի են: Գերադասելի է թրթուր վիճակը. կանաչ գույնի, կես ճույթի չափ: Թրթուրներն ապրում են ջրում և երբեմն կպչում են ջրային բույսերին: Նրանց հեշտ կարելի է հանել ջրից: Եփել մի քանի վայրկյան:
ՄՐՋՅՈՒՆՆԵՐ. Մրջյուններն ամեն տեղ են և համեղ են: Գտնել բույնը, մի քանի անգամ փայտով խփել բնին, հետո փայտի ծայրը դնել բնի մուտքի մեջ: Մրջյունները հավաքվում են փայտի վրա: Փայտը մտցնել ջրամանի մեջ: Կրկնել, մինչև ջրի մեջ մի քանի հարյուր մրջյուն հավաքվի: Ուտել հում կամ եփել 6 րոպե:
ՈՐԴԵՐ/ԹՐԹՈՒՐՆԵՐ. Որոշ որդեր ապրում են հոտած մսի վրա: Հոտած միս ուտելն անվտանգ չէ, բայց որդեր ուտելն անվտանգ է: Որդերը լինում են նաև հոտած մրգերի և բանջարեղենի վրա: Որոշ որդեր ապրում են ջրում: Արտակարգ հարուստ են սպիտակուցով: Եթե փչացած միրգ կա, կարելի դրանով հրապուրել որդերին:
ՏԵՐՄԻՏՆԵՐ. Տերմիտներն ապրում են փտած փայտի մեջ: Հասուն տերմիտները թևեր ունեն: Թրթուրները, աշխատավորները, զինվորները և հարսնյակները չեն թռչում և հեշտ են բռնվում: Կոճղը Ճեղքել և նրանց հավաքել, կամ կիսած կոճղը թափ տալ: Բովել և ուտել:
ՓԱՅՏԻ ՈՋԻԼ. Հավաքելը հեշտ է: Շրջել քարերը, կոճղերը և փտած տերևները: Լցնել եռացող ջրի մեջ, թողնել բավականին երկար և ջուրը թափել: Ուտել:

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել