Goris Times - Հայացք աշխարհին Գորիսից

Search
Close this search box.
Համաձա՞յն եք հայեր՝ «Խաղաղության պայմանագրեր»՝ հրաժարվելով սեփական պատմությունից․ Արմեն Այվազյան

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
6 Views

Վստահաբար, ՌԴ նախագահը «կոլեկտիվ արևմուտքի» հետ նախապես համաձայնեցրել է Հայաստանի ապագայի վերաբերյալ Վալդայան ակումբում իր օրերս հնչեցրած «տեսլականը»։ Ուրեմն, ի՞նչ է մեզ՝ Հայաստանի Հանրապետությանը, Արցախին և համայն հայությանն առաջարկում «միջազգային համայնքը»՝ Վ. Պուտինի շուրթերով։

— Ադրբեջանի, ապա և Թուրքիայի հետ հապշտապ, ոտքի վրա ստորագրել «խաղաղության պայմանագրեր»՝ հրաժարվելով սեփական պատմությունից, ազգային արդար իրավունքների պաշտպանությունից և թուրք-ադրբեջանական չընդհատվելիք ագրեսիային որևէ դիմադրություն ցույց տալուց։

— Սեփական ստորագրությամբ լեգիտիմացնել Օսմանյան կայսրությունում և նրա իրավահաջորդ ֆաշիստական Թուրքիայում՝ 1893-1923 թթ. իրականացված Հայոց ցեղասպանության հետևանքները։

— Սեփական ստորագրությամբ լեգիտիմացնել 1918-2021 թթ. մուսավաթական, խորհրդային ու մերօրյա ֆաշիստական Ադրբեջանում իրականացված Հայոց ցեղասպանության հետևանքները։

— Հրաժարվել սեփական անվտանգությունն ապահովելու նվազագույն երաշխիքներից (հատկապես՝ հողային երաշխիքներից) և հույսը դնել բացառապես ՌԴ տրամադրելիք անկայուն և մշտապես վերանայման ենթակա երաշխիքների վրա։

— Հրաժարվել «ազգ-բանակ» կառուցելու գաղափարից, ներառյալ Հայկական բանակը արդյունավետորեն բարեփոխելու, համալրելու, վերազինելու և հզորացնելու մտքից և ջանքերից։

— ՀՀ և Արցախի դռները լայն բացել թուրքական և ադրբեջանական ֆինանսա-տնտեսական, քարոզչական, կրոնական և գաղափարական ներխուժման առջև։

— Մշտապես ապրել թյուրքական սպառնալիքների, ճնշումների, հարձակումների, վիրավորանքների և ստորացումների ներքո և հրաժարվել դրանց որևէ կերպ պատասխանելու մտքից անգամ։

— Հրաժարվել ազգային ինքնությունից և համաձայնվել օտարի անարժանապատիվ ճորտ լինելու կարգավիճակին։ Եվ կամ՝ լքել ՀՀ և Արցախի տարածքը։

— Վերջին հաշվով, հաշտվել Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության մոտակա տարիներին հայտարարվելիք (ինքնա)լուծարքին, վերջնական հայաթափմանն ու հայրենազրկմանը։

Սա՛ է լինելու Ադրբեջանի և Թուրքիայի հետ հերթական կապիտուլյանտական պայմանագրերի ստորագրման, խորհրդային քարտեզներով ՀՀ կենսագործունեությունը կազմակերպելու (խեղդելու), թուրք-ադրբեջանական ամենօրյա հարձակումների, սպանությունների, առևանգումների, ճնշումների, սադրանքների ու լուտանքների պայմաններում հայաստանաբնակ հայության ապրելու ամբողջական ու կատարյալ «արդյունքը»։

ՀԱՄԱՁԱ՞ՅՆ ԵՔ, ՀԱՅԵ՛Ր։

Հ.Գ. Մի պահ նույնիսկ մոռանանք, որ աշխարհում կան հզոր պետություններ և ուժեր, որոնց հետ Հայաստանը դեռ կարող է դաշնակցել իր պետականությունը փրկելու համար (Իրանը, Հնդկաստանը, որոշ պայմանների փոփոխությամբ՝ նաև նույն Ռուսաստանը, ԱՄՆ-ն, Ֆրանսիան, Չինաստանը)։ Հարցը նախևառաջ մեզ՝ հայերիս է վերաբերում՝ մեր հայրենաբնակությանը կամ անհայրենիք թափառականությանը։

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել