Միջազգային ամենահեղինակավոր մակարդակներում հայտարարվում է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի «A» կարգավիճակի մասին․ Արման Թաթոյան

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
83 Views

Եվրոպայի խորհրդի Վենետիկի հանձնաժողովի մի քանի օր առաջվա զեկույցից մեջբերում.

«Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը «A» կարգավիճակ ունեցող Օմբուդսման և Մարդու իրավունքների ազգային հաստատություն է՝ մարդու իրավունքների և սահմանադրական օրենքով իր կարգավիճակին վերաբերող մյուս ոլորտներում երկարատև փորձով:

Այս հաստատությունը՝ որպես իրավունքի գերակայության, ժողովրդավարության և մարդու իրավունքների ամրապնդման հարցերում առանցքային դերակատար, կարող է առանցքային դեր ունենալ Հայաստանում դրանց զարգացման ու ամրապնդման համար»:

Սրանից քիչ առաջ էլ ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ն էր ընդունել նման փաստաթուղթ:

Այս պահին միայն նշեմ, որ հպարտություն է, երբ միջազգային ամենահեղինակավոր մակարդակներում հայտարարվում է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի «A» կարգավիճակի, որևէ մեկից կախում չունենալու, իսկական անկախ լինելու և երկրում ունեցած առանցքային դերի մասին:

Շնորհակալություն եմ հայտնում մեր միջազգային գործընկերներին մեր աշխատանքը գնահատելու համար, իսկ մեր ողջ անձնակազմին շնորհավորում եմ նման պատվաբեր գնահատականների արժանանալու համար:

Իսկ փաստաթղթերի էությանն մանրամասն առաջիկայում դեռ կանդրադառնամ:

Արման Թաթոյան

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել