Goris Times - Հայացք աշխարհին Գորիսից

Search
Close this search box.
ԳՊՀ ուսանողական խորհուրդը նոր նախագահ ունի

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
4 Views

Հոկտեմբերի 15-ին Գորիսի պետական համալսարանի նիստերի սրահում ԳՊՀ ուսանողական խորհրդի նիստն էր, որի օրակարգում Ուսանողական խորհրդի նախագահի ընտրության հարցն էր:

Նիստին բացման խոսք ասաց ԳՊՀ ուսանողական խորհրդի փոխնախագահ Սաիդա Օհանջանյանը: Նա առաջարկեց խորհրդի անդամներին Գորիսի պետական համալսարանի ուսանողական խորհրդի կանոնակարգի 4.3.3. կետի համաձայն՝ (Խորհրդի անդամների լիազորությունները կարող են վաղաժամկետ դադարեցվել ուսումնառությունն ավարտելուց հետո ուսանողական համակազմից ազատվելու դեպքում) դադարեցնել ԳՊՀ ուսանողական խորհրդի նախորդ նախագահի և նախագահության լիազորություններն ու կազմակերպել նոր ընտրություն:

Ուսանողների համաձայնությամբ ՈՒսանողական խորհրդի նախագահի թեկնածուներ ինքնաառաջադրվեցին «Կառավարում (ըստ ոլորտի)» մասնագիտության 3-րդ կուրսի ուսանող Գուրգեն Հարությունյանն ու «Իրավագիտություն» մասնագիտության 3-րդ կուրսի ուսանող Օրի Բակունցը, որոնք էլ նախքան քվեարկությունը ներկայացրին ՈՒԽ-ի գործունեության զարգացման իրենց տեսլականները, ինչպես նաև պատասխանեցին ուսանողների կողմից իրենց ուղղված հարցերին:

Նիստին մասնակից 74 անդամից փակ գաղտնի քվեարկությանը մասնակցեց 65-ը: Ձայների մեծամասնությամբ ԳՊՀ ուսանողական խորհրդի նախագահ ընտրվեց «Կառավարում (ըստ ոլորտի)» մասնագիտության 3-րդ կուրսի ուսանող Գուրգեն Հարությունյանը:

Նորընտիր նախագահի առաջարկությամբ ուսանողական խորհրդի փոխնախագահի և քարտուղարի ընտրության հարցերը տեղափոխվեցին հաջորդ նիստի օրակարգ:

Նիստի ավարտին ՈՒԽ նախագահը շնորհակալություն հայտնեց բոլոր ուսանողներին վստահության համար՝ խոստանալով ջանք չխնայել իր կողմից ներկայացված ծրագրի աշխատանքների իրականացման համար:

Նիստին ներկա էր նաև ուսանողների հետ տարվող աշխատանքների գծով պատասխանատու Հարութ Դավթյանը, ով համաձայն իր աշխատանքային գործառույթների՝ Ուսանողական խորհրդի դերի հստակեցման ու կանոնադրությունից բխող հիմնական նպատակների իրականացման, բուհում տեղի ունեցող գործընթացներին ուսանողների ներգրավվածության բարձրացման, համակարգեց ու վերահսկեց գործընթացը՝ պահպանելով ԳՊՀ-ի ՈՒԽ կանոնակարգով սահմանված դրույթների կատարումը:

Շնորհավորում ենք ԳՊՀ ուսանողական խորհրդի նախագահ Գուրգեն Հարությունյանին և բոլոր ուսանողներին, մաղթում արդյունավետ աշխատանք և ուսանողական կյանքի բարելավմանը միտված նոր ծրագրերի հաջող մեկնարկ:

Գորիսի պետական համալսարանի ֆեյսբուքյան էջից

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել