Goris Times - Հայացք աշխարհին Գորիսից

Search
Close this search box.
Ո՞րն է կառավարության գլխավոր առաջնահերթությունը․ Արմեն Այվազյան

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
5 Views

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հայտարարում է, թե ՌԴ-Հայաստան-Ադրբեջան եռակողմ բանակցություններում «Հայաստանի պրիորիտետները հայտարարված են՝ դա ապաշրջափակումն է բոլոր հնարավոր ուղիներով» (1:15 րոպե, https://www.youtube.com/watch?v=A3qZNFBDRuM&t=7s

Այնինչ ՀՀ կառավարության առաջնահերթությունները («պրիորիտետները») պետք է լինեն ոչ թե Թուրքիայի և Ադրբեջանի հետ ցամաքային հաղորդակցությունների վերանորոգումն և շուտափույթ գործարկումը, այլ այդ երկու ցեղասպան դաշնակիցների՝ Հայաստանի դեմ տարվող թշնամական քաղաքականության և ընթացիկ ագրեսիայի դադարեցումը։

ՀՀ կառավարության գլխավոր առաջնահերթությունը պետք է լինի երկրի անվտանգության ապահովումը և ադրբեջանա-թուրքական ագրեսիայի զսպումը։ Առանց անվտանգությունն ամուր հիմքերի վրա դնելու՝ երկրի կենսագործունեության մնացած բոլոր ոլորտների զարգացումը լինելու է երևութական ու խաբուսիկ։ Ավելին՝ քանի դեռ ՀՀ և Արցախի անվտանգության հարցերը լուծված չեն, տրանսպորտային հաղորդակցությունների գործարկումը և աշխույժ տնտեսական հարաբերությունները՝ մեր դեմ թշնամական քաղաքականություն իրականացնող պետությունների հետ հղի են կործանարար հետևանքներով։ Իսկ Փաշինյանի վարչախումբն առաջնահերթային է համարում գրեթե ամեն ինչ, բացի Հայաստանի ազգային անվտանգությունից։

Արդյոք Երևանում երբևէ տեսնելու՞ ենք մի կառավարություն, որը կգիտակցի այս պարզունակ խնդիրները և ազգային շահերից բխող արտաքին քաղաքականություն վարելու կամք կունենա։

Հուսանք…

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել