Նոյեմբերի 1-ից բացվում է Սևադա Խոջաբաղյանի վճարովի դպրոցը, որի նպատակն է՝
բնատուր մաթեմատիկական ունակություններ ունեցող 2-8-րդ դասարաններում
սովորող երեխաների մոտ զարգացնել մաթեմատիկական տրամաբանությունն ու
մտածողությունը։
Այդ կապակցությամբ հայտարարություն է տարածել վաստակավոր հետազոտող ուսուցիչ Սեւադա Խոջաբաղյանը։
Հայտարարության մեջ մասնավորապես նշված է․
Հարգելի գորիսեցիներ hաշվի առնելով, որ մեր հանրապետությունում գնալով էլ
ավելի է մեծանում ՏՏ ոլորտի բարձր վարձատրվող աշխատողների / ծրագրավորողներ
և այլն / պահանջը, իսկ մեր դպրոցներում համարյա քիչ բան է արվում երեխաներին
այդ ուղղությամբ կրթելու համար, ապա առաջարկում եմ հետևյալը.
նոյեմբերի 1-ից բացվում է Սևադա Խոջաբաղյանի վճարովի դպրոցը, որի նպատակն է՝
բնատուր մաթեմատիկական ունակություններ ունեցող 2-8-րդ դասարաններում
սովորող երեխաների մոտ զարգացնել մաթեմատիկական տրամաբանությունն ու
մտածողությունը։
Մանրամասնություններն իմանալու համար զանգահարել՝
098 68 50 73, կամ 2-34-67
Հասցեն՝ Անկախության 46 ա