Goris Times - Հայացք աշխարհին Գորիսից

Search
Close this search box.
ՏՏ ոլորտի հսկա EPAM-ը գալիս է Գորիս․ Արտուր Խոջաբաղյան

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
1 Views

Մի հատ շատ լավ բան է տեղի ունենանում Գորիսում, որը շեշտակի ազդելու է մեր քաղաքում ՏՏ ոլորտի զարգացման վրա։
Խոսքը տեխնոլոգիական ոլորտի հսկա EPAM ընկերության մասնաճյուղի բացումն է մեր քաղաքում։ Սկզբնական շրջանում կլինեն դասընթացներ, որին արդեն կհաջորդի մասնաճյուղի բացումը։

Մի փոքր Գորիսում ՏՏ ոլորտի առկա պատկերի մասին։

Հիշեցնեմ, որ 2012թ․֊ից Ինստիգեյթ ընկերությունների խումբը ունի մասնաճյուղ Գորիսում։ Այսօր արդեն 70-ից ավել մարդ աշխատում է Գորիսի Ինստիգեյթում։
Դե ՕգմենթԱր ընկերությունում էլ շուրջ 10 հոգի ենք + Իրական դպրոց Գորիսում արդեն 14 ուսանող ունենք։
100֊ավոր աշակերտներ էլ ուսանում են Արմաթ լաբերում, որոնք գործում են մեր քաղաքում եւ հարակից գյուղական բնակավայրերում։ Այսքանը բոլորը կատարվել է մասնավորի ջանքերով։

Հույս ունենք, որ պետությունն էլ իր հերթին մի բան կանի այս ուղղությամբ։ Այդ մի բանը ես համարում եմ քաղաքում Տեխնոպարկ ունենալը։ Սա արդեն կլինի ինստիտուցիոնալ մոտեցում եւ վստահ եմ, որ էլ ավելի կբարելավի միջավայրը՝ ՏՏ ոլորտի զարգացման մասով։ (Թե չէ սաղ օրը կանգնում ասում են ՏՏ ոլորտը գերակա ճյուղ է պետության համար։ Դա միայն ասելով չի, անելով էլ է։)

Ասեմ ավելին, ես գիտեմ էլի ընկերություններ, կրթական նախաձեռնություններ տեխնոլոգիան ոլորոտում, որ հետաքրքրված են Գորիս գալով։ Սա նշանակում է, որ ՏՏ ոլորտի մասնագիտության պահանջարկը, ինչպես նաեւ միջին աշխատավարձը անգամով աճելու է առաջիկա տարիներին։հ․գ․ ի դեպ, ովքեր հետաքրքրված են EPAM-ի գալով, Հոկտեմբերի 23-ին ժամը 14։00 -ին կարող են գնալ Գորիս Հյուրանոցի կոնֆերանս դահլիճում կայանալիք հանդիպմանը։ Գրանցվելու համար հղումը կդնեմ մեկնաբանության մեջ։
Գրանցման հղումը․

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել