Goris Times - Հայացք աշխարհին Գորիսից

Search
Close this search box.
Նոր բարձունք են զիջել թշնամուն․ Գեւորգ Փարսյան

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
1 Views

Presstime.am-ի հետ զրույցում Կապանի համայնքապետ Գևորգ Փարսյանն ասաց, որ այն հատվածը, որը տեղացիները Փելա սար են կոչում՝ դրա կատարի հատվածը, ամբողջովին անցել է ադրբեջանցիների վերահսկողության ներքո։ Դա տեղի է ունեցել երկու օր առաջվա դրությամբ։
Մեր այն հարցին, թե ի՞նչ բացատրություն է տրվել մեր իշխանությունների կողմից այդ մասով, ի՞նչ փաստաթղթով է այդ տարածքը հանձնվել թշնամուն, համայնքապետն ասաց, որ որևէ բացատրություն չկա․ «Կարող եմ ասել, որ դա մեզ համար լուրջ ստրատեգիական նշանակություն ունեցող բարձունք էր։ Փելա սարում նաև ճանապարհ կար, որը մենք էինք օգտագործում։ Հիմա այդ ճանապարհն էլ են փակել, գյուղացիներն այն օգտագործելու հնարավորություն չունեն»։

Presstime.am-ի հարցին՝ դիմել է արդյո՞ք ինքը ՊՆ-ին, կամ որևէ այլ կառույցի, որպեսզի բացատրություն, պարզաբանում տան, Փարսյանն ասաց՝ տպավորոություն է, որ ամեն անգամ թուրքերին որ քարտեզով հարմար է, այդ քարտեզով էլ չափագրումներ են անում ու այդ չափագրումների ու ներկայացրած պահանջների համաձայն մենք ամեն անգամ ինչ-որ բան զիջում ենք․ «Ինչ վերաբերում է պարզաբանումներին, ապա ինձ տեղեկացրել են, որ Փելա սարի հետ կապված առաջիկայում սպասվում են ինչ-որ բանակցություններ»։
Հարցին՝ վերջին շրջանում այդ հատվածում որևէ այլ զիջում եղե՞լ է թշնամուն, Փարսյանն ասաց, որ վերջին շրջանում ամենամեծ զիջումը եղել է անցած տարի դեկտեմբերին։

Հիշեցնենք, որ երկու օր առաջ ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրեց, որ Կապանի Փելա սարը հանձնվելու է թշնամուն։ Արդեն այսօր «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է՝ որքան հնարավորություն է ունեցել ճշտելու, սարի մի հատվածում մենք ենք վերահսկողություն իրականացնում, մյուսում՝ ադրբեջանցիները։

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել