ՔՊ թեկնածուն դաժան ծեծի է ենթարկել անչափահասների․ (Տեսանյութ 18+ )

«Փաստարկ» լրատվականի ձեռքի տակ է հայտնվել տեսանյութ, որտեղ երևում, թե ինչպես մոտ 6 ամիս առաջ Տեղ համայնքի Քարաշեն գյուղի գազալցակայանում համայնքապետի թեկնածու Դավիթ Ղուլունցը, իր հարազատ եղբայրը (Սասուն Ղուլունցը), եղբոր որդին (16 տարեկան Արման Ղուլունցը), իր հորեղբոր տղան (Վահե Ղուլունցը) և նրանց ընկենրենրը դաժան ծեծի են ենթարկել Տեղ գյուղի բնակիչներ 16 և 20 տարեկան երկու հարազատ եղբայրների (Ա.Շ. և Ա.Շ.)։

Հիշեցնենք, որ նրանք հանդիսանում են Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի ազգականները։

Ծեծի պատճառը եղել է կենցաղային վեճը։

Ոստիկանությունը տեսանյութում առկա դաժան ծեծի առիթով, ըստ մեր աղբյուրների փոխանցման, քրեական գործ չի հարուցել, թեև տեսանյութից կարելի է եզրակացնել, որ տեղի է ունեցել անչափահասների խմբակային դաժան ծեծ։

«Փաստարկ» լրատվականը զանգահարեց Գորիսի ոստիկանության բաժին (հեռ. 010 590 704)` պարզելու համար թե ինչու մինչ օրս որևէ իրավական գործընթաց չի սկսվել։ Այստեղից մեզ պատասխանեցին, որ իրավասու չեն մեկնաբանել հարցը։ Մեզ խնդրեցին կապ հաստատել ոստիկանության լրատվական բաժնի հետ (011 56 02 63. 011 55 34 94): Սակայն, ոստիկանության լրատվական բաժին կատարած մեր բազմաթիվ զանգերին ոչ ոք չպատասխանեց։

Հիշեցնենք, որ Սյունիքի մարզի Տեղ համայնքում կիրակի օրը համայնքի ղեկավարի ընտրություններ են։ Ղեկավարի թեկնածուներն են Արգամ Հովսեփյանը և Դավիթ Ղուլունցը։

Աղբյուրը․ pastark.am

Share on facebook
Share on twitter
Share on linkedin

Թողեք մեկնաբանություն

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Վերջին գրառումները

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել