Goris Times - Հայացք աշխարհին Գորիսից

Search
Close this search box.
Իրանը կարող է անել առաջարկներ, որից Հայաստանը չկարողանա հրաժարվել․ Կարեն Ավագյան

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
5 Views

Իրանի արտգործնախարարը Սիրիայում է։

Նման ակտիվություն վաղուց չի եղել։ Իրանը փաստացի սկսել է հակաթուրանական կոալիցիայի ձևավորման աշխատանքները և անգամ փորձում է հարաբերությունները կարգավորել սուննի Սաուդյան Արաբիայի հետ։

Հարցն այն է, որ սահմանակից լինելով Հայաստանին, Իրանը կարող է անել առաջարկներ, որից Հայաստանը չկարողանա հրաժարվել։ Օրինակ ՌԴ-ն այդ հարցում խնդիրներ ունի։ Հայաստան իր ամբողջական մուտքը կարող է լինել միայն Վրաստանով կամ Ադրբեջանով։ Վրաստանն էլ էր հետաքրքիր արձագանքել 3+3 ձևաչափին։ Գրեթե մերժել էր։ Այսինքն Վրաստանին և ձեռնտու է Իրանը որպես տարածաշրջանային հակակշիռ և Հայաստանը որպես ճանապարհ։

Արևմուտքին Հայաստան հրավիրող ուժերը բավականին մտածելիք ունեն, հատկապես, եթե Իրանն հրահրող է համարում նման բոլոր ուժերին։

Հնարավոր է, որ նրանք հակաիրանյան մի հիստերիա է բարձրացնեն, ուղղակի իրենց դեռ զսպում են միայն Իրանի կողմից ունեցած ապացույցները, որ Հայաստանի, կոնկրետ Սյունիքի վրա թուրք-ադրբեջանական անակնկալ օպերացիա էր նախատեսված և եթե հիմա սկսեն այդ հակաիրանյան հիստերիան՝ շատ միավորներ կկորցնեն ։

Ուստի սուսուփուս սպասում են իրադարձությունների զարգացմանը։ Հայաստանի ԱԳՆ-ն փորձում է իր շտկումներն ու օրակարգերը խաղարկել «ճանապարհների ապաշրջափակում» օրակարգով, որն շտապ Իրան հասցվեց Օմեգայի միջոցով, ու գրեթե միաժամանակ Մոսկվա խորհրդարանական պատվիրակության միջոցով։ Այնուհետև Լավրով Աբդոլահյան հանդիպումը կախման կետեր թողեց՝ Իրանին համոզել չէր հաջողվել, քանզի Իրանը շարունակում է շեշտել իսրայելական ուժերի առկայությունը Ադրբեջանում ու իր սահմանին, այսինքն առնվազն այդ գծով իրեն համոզել չի լինի և իր պայմաններից մեկը ըստ երևույթին լինելու է Ադրբեջանի ստիպողական դեմիլիտարիզացիան և տարածաշրջանից օտար ուժերի հեռացումը։

Ադրբեջանն իհարկե չի կարող համաձայնվել, քանի որ շատ մեծ պարտք ունի թուրքական և իսրայելական օգնության դիմաց ու այդ պարտքը գումարային չէ, աշխարհաքաղաքական է՝ վստահ կարելի է ասել, որ մի շարք հստակ պայմանավորվածություններով։ Այդ մասին վկայում է Վարանդայի օդանավակայանի շտապ կառուցումը, որն հենց Իրանի կողմից դիտարկվում է Իսրայելական միջանկյալ օդանավակայան։ Օրերս ակտիվացել են նաև այն ինքնաթիռների թռիչքներն Իսրայել-Ադրբեջան ուղղությամբ, որոնք պարերազմի օրերին համարում էինք ռազմական բեռներ փոխադրող, և դրանք ՀՀ տարածքով չեն թռնում, շրջանցում են այն, գնում են Վրաստանով։

Այսինքն Իրանը նկատի ունի, որ այդ բեռներն հնարավոր է այս անգամ հենց իր դեմ են ուղղված։

Զիջումների որևէ տարբերակ առայժմ չեմ տեսնում։ Ադրբեջան Թուրքիա նախիջևանյան զորավարժությունները ևս այդ մասին են հուշում։ Թուրքիան ԱՄՆ-ից 40 F16 ինքնաթիռների գնման հայտ է ներկայացրել, 2 F35 և մի քանի F16 Ադրբեջանում են ու դրանք այն ինքնաթիռներն են, որոնք ի վիճակի են զսպել Իրանի օդուժի բավականին հին մոդելներով ավիապարկին։ Ըստ երևույթին Իրանը կարողանա, չինական ներդրումների երաշխիք որպես, ստանա չինական մի քանի նորագույն ինքնաթիռներ, նրա դրոնային պարկը ևս շատ արագ զարգացավ, որն ըստ երևույթին առանց չինական աջակցության անհնար էր , հատկապես հաշվի առնելով, որ Իրանը կարողացել է իջեցնել ամերիկյան մի քանի միլիոն դոլար արժեցող հետախուզական անօդաչուն գրեթե անվնաս։

Իմ կարծիքով հայկական իշխանությունների ապաշրջափակման ու քիրվայության օրակարգը գերանի հագավ։

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել