Goris Times - Հայացք աշխարհին Գորիսից

Search
Close this search box.
Թեհրանը Մոսկվայում հիշեցրել է Կարսի պայմանագրի խնդիրը․ Վարդան Բալյան

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
6 Views

Չափազանց հետաքրքիր տեղեկություններ ենք ստանում Մոսկվայում ՌԴ և Իրանի Իսլամական հանրապետության արտաքին գործերի նախարարների հանդիպումից։ Պարզվում է, իրանական կողմը ռուսների հետ քննարկել է Կարսի պայմանագրի խնդիրը, որով ռուս֊թուրքական տանդեմը մեկ դար առաջ որոշել էր Նախիջևանի, Զանգեզուրի և Ղարաբաղի կարգավիճակը առանց Իրանի։ Հիշեցնեմ, որ նշյալ պայմանագրով
Նախիջևանի մարզը, որը կազմվել էր Երևանի նահանգի Նախիջևանի և մասամբ Շարուր-Դարալագյազի գավառների տարածքում, հայտարարվել էր ինքնավար հանրապետություն Ադրբեջանի տարածքում՝ պայմանով, որ վերջինս չի փոխանցի այն որևէ երրորդ կողմի։
Պայմանագրով հիշատակվող երրորդ կողմ, ի դեպ, ենթադրվում էր Իրանը, որ այդ շրջանում փաստացի դուրս էր մնացել ժամանակին Թուրքմենչայի և Գյուլիստանի պայմանագրերով ցարական Ռուսաստանին զիջված իր նախկին տարածքների կարգավիճակի որոշման գործընթացից։ Հիմա իրանցիները բաց տեքստով ռուսներին ասել են, որ ցանկացած նման գործարք՝ ռուս֊թուրքական երկկողմ, թե բազմակողմ առանց Իսլամական հանրապետության մասնակցության, պաշտոնական Թեհրանը համարելու է առոչինչ։ Աղբյուրը հավաստի է, նշված տեղեկատվությունը հաստատվում է նաև Ադրբեջանին առաջարկված բանակցային օրակարգի մասին լրատվությամբ։ Հուսով եմ, մեր պատկան մարմինները գոնե ֆեյսբուքում մեզ հետևում են, որպեսզի տեղեկանան զարգացումներից։

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել