Դիտումների քանակը` 126
99 Views
ՀՀ փաշինյանական խունտան հանգիստ հայտարարում է, թե Հայաստանի օդային տարածքն Ադրբեջանի համար մեր կողմից փակ է եղել միայն 44-օրյա պատերազմի ընթացքում։ Ստացվում է՝ հիմա արդեն ամեն ինչ նորմա՞լ է։ Թվարկեմ այն նվազագույն պահանջները, որոնք կատարելուց հետո միայն կարելի էր ՔՆՆԱՐԿԵԼ ՀՀ օդային տարածքն Ադբրեջանի առջև բացելու հարցը.
- Ադրբեջանը պետք է առանց որևէ նախապայմանի անհապաղ ազատի հայ ռազմագերիներին։
- Ադրբեջանը պետք է հետաքննի և պատժի հայ ռազմագերիների նկատմամբ խոշտանգումներ և նույնիսկ սպանություններ իրականացրած անձանց։
- Ադրբեջանը պետք է հետ քաշի իր զորքերը Սև լճից և Գեղարքունիքում առաջ տված դիրքերից։
- Ադրբեջանական բանակը պետք է դուրս գա առնվազն Շուշիի և Հադրութի շրջաններից և հանձնի այն ռուս խաղաղապահներին։
- Ադրբեջանը պետք է փակի իր «Ռազմավարի զբոսայգին»։
- Ադրբեջանը պետք է դադարեցնի ՀՀ սահմանների երկայնքով առաջխաղացման փորձերը, կրակոցներն ու սադրանքները։
- Ադրբեջանը պետք է հետ քաշվի Գորիս-Կապան ավտոմայրուղուց և վերադարձնի այն հայկական կողմին։
- Ադրբեջանը պետք է դադարեցնի իր հայատյաց քաղաքականությունն ու քարոզչությունն ինչպես երկրի ներսում, այնպես էլ միջազգային ասպարեզում։
- Ադրբեջանի ղեկավարությունը պետք է վերջ տա սպառնալիքների և վիրավորանքների լեզվով խոսել հայ ժողովրդի հետ։
- Ադրբեջանի ղեկավարությունը պետք է վերջ տա ՀՀ մայրաքաղաքն ու շրջանները կոչել «պատմական ադրբեջանական տարածքներ»։
Կրկնում եմ, սա այն նվազագույն, ամենամինիմալ պայմաններն են, որոնք չբավարարվելու դեպքում Ադրբեջանին դեպի Նախիջևան օդային տարածք տրամադրելու հարցը չպետք է անգամ քննարկման առարկա դառնա։
Իրականում 2020 թ. սեպտեմբերի 27-ին Հայաստանի դեմ Ադրբեջանի և նրա դաշնակիցների սկսած ագրեսիան գեթ մեկ օրով կանգ չի առել, այն շարունակվում է։
Իսկ շարունակվող ագրեսիայի պայմաններում թշնամու հետ համագործակցությունն ունի մեկ անուն՝ կոլաբորացիոնիզմ և պետական դավաճանություն։