Դա գորիսեցուն սազական չէ․ Արտուր Խոջաբաղյան

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
91 Views

Գորիսում ներքաղաքական դաշտում կատարվող իրադարձությունների ֆոնին մի կարեւոր նկատառում ունեմ։Մի քանի օր առաջ գրել էի որ առաջիկա ընտրություններում սատարում եմ Առուշ Առուշանյանին եւ առանձնացրել 5 կետ։ Բայց նշել էի մասնավորապես նաեւ այն, որ բոլոր քաղաքական թեւերում ունեմ հարազատներ, ընկերներ։ Սա շատ կարեւոր է որ բոլորս ֆիքսենք։

Անկախ քաղաքական հայացքներից, կողմնորոշումից, առանցքային է, որ թույլ չտանք պառակտում եւ ատելություն մտնի մեր քաղաք։ Էն անվտանգ Գորիսը, որի մասին խոսում ենք բոլորս, հնարավոր է միայն միասնականությամբ եւ «կարմիր գծերը» չանցնելով։ Ի վերջո մենք ունենք ընդհանուր թշնամի, թուրքը, որը զինված կանգնած է մեր տարածքներում։Կո՛չ եմ անում դադարեցնել հրապարակումների տակ վիրավորական մեկնաբանությունները։ Կարելի է գնալ սուր քննարկումների, բարձրացնել ցավոտ հարցեր, ի վերջո քաղաքական պայքար է։ Բայց հրապարակային «կեղտոտ բերաններ»֊ի մշակույթը մեր քաղաք բերելն անթույլատրելի է։

Դա մե՛րը չէ։ Դա գորիսեցուն սազական չէ։Մենք փոքր բայց հին քաղաք ենք եւ ավելի քան 2 դար է գիտենք իրար եւ շարունակելու ենք դարերով ապրել մեր քաղաքում։

Մեր երեխաներ, թոռներն էլ են շարունակելու ապրել իրար հետ մեր քաղաքում։ Վտանգավոր, պառակտողական ագրեսիա եմ տեսնում, որը կանգնեցնել է պետք։ Թերեւս դա լինի քաղաքական դեբատ կազմակերպելու միջոցով։ Բայց սրա դեմն առնել է պետք։

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել