Goris Times - Հայացք աշխարհին Գորիսից

Search
Close this search box.
Այս իշխանությունը Հայաստանում ապագա չունի. Արմեն Այվազյան

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
6 Views

Գորիս-Կապան ճանապարհի 21-կիլոմետրանոց հատվածն Ադրբեջանին հանձնելով ու ռազմավարական նշանակության հայրենի այդ հողակտորը քանիցս ադրբեջանական սուվերեն տարածք անվանելով՝ ՀՀ փաշինյանական վարչախումբը վերջնականապես բացահայտում է իր կոլաբորացիոնիստական էությունն ու դիրքավորվում էրդողանա-ալիևյան խրամատներում։

Թշնամու շահերը վճռորոշ (հողային) հարցերում սպասարկելու իր անզուսպ քայլերով փաշինյանական խունտան լուծում է մի շարք հիմնարար հակահայկական խնդիրներ, այդ թվում՝

• նենգափոխում է պատմական ու վարչա-աշխարհագրական փաստերը հոգուտ միջազգային ասպարեզում իրականացվող թուրք-ադրբեջանական կեղծարարության ու ցեղասպանամետ քարոզչության,

• նսեմացնում ու վարկաբեկում է ցեղասպան զավթիչների դեմ վերջին մեկուկեսդարյա հայոց ազգային-ազատագրական պայքարը, նրա մարտական պատմությունը, գաղափարախոսությունն ու հոգեբանությունը,

• բթացնում է հայոց մեջ առողջ ինքնապաշտպանական բնազդը,

• մոռացնել է տալիս չլուծված Հայկական հարցի հողային բնույթը,

• թուլացնում ու զինաթափում է ազգի դիմադրական ոգին,

• անարգում է թուրք ցեղասպանների դեմ մարտնչած մեր հերոսների ու միլիոնավոր նահատակների հիշատակը,

• ժխտում է Արցախյան առաջին, երկրորդ և երրորդ պատերազմների կենսական անհրաժեշտությունն ու արդար իմաստը,

• ականապատում է Հայաստան պետության ներկան և ապագան,

• հայաստանաբնակ հայությանը զրկում է անվտանգության տարրական երաշխիքներից ու դատապարտում հայրենազրկման,

• նախապատրաստում է Հայաստանի Հանրապետության վերացումը աշխարհի քաղաքական քարտեզի վրայից։

Կոլաբորացիոնիստների իշխանությունը նշանակում է ԱՆԱՊԱԳԱ ՀԱՅԱՍՏԱՆ։

Ուստիև՝ այդ իշխանությունն ինքը ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՊԱԳԱ ՉՈՒՆԻ ՈՒ ՉԻ ԿԱՐՈՂ ՈՒՆԵՆԱԼ։

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել