Դիտումների քանակը` 187
116 Views
Հայտնի է Հայաստանի շախմատի 11-րդ օլիմպիադայում Սյունիքի մարզի հաղթող դպրոցը։
Այս մասին հրապարակում է իրականացրել Սյունիքի մարզ շախմատի ֆեդերացիայի պաշտոնական էջում։
Հոկտեմբերի 4-ին Տաթեւ համայնքում տեղի ունեցավ Հայաստանի շախմատի 11-րդ օլիմպիադայի մարզային փուլի Սյունիքի մարզի առաջնությունը, որին մասնակցում էին 5 թիմեր՝
Գորիսի թիվ 1 դպրոց
Սիսիանի թիվ 2 դպրոց
Կապան թիվ 6 դպրոց
Քաջարան թիվ 1 դպրոց
Ագարակի դպրոց
Մրցաշարում հաղթող ճանաչվեց Գորիսի թիվ 1 դպրոցը։ Մրցաշարի գլխավոր մրցավարն էր Ստեփան Խաչատրյանը։ Մրցաշարի մասին մանրամասները տեղադրված են Chess Result կայքում հետեւյալ հղումով․
http://chess-results.com/tnr582508.aspx?lan=1
Մրցաշարի ավարտից հետո մասնակիցները եւ նրանց ուղեկից ծնողները փոքրիկ շրջայց կատարեցին Տաթեւ վանական համալիրում։
