Goris Times - Հայացք աշխարհին Գորիսից

Search
Close this search box.
Չինաստանն արգելում է բռնության տարրեր պարունակող մանկական հեռուստահաղորդումներն ու մուլտֆիլմերը

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
5 Views

Չինաստանի իշխանությունները մտադիր են արգելել բռնության, գռեհկության և պոռնոգրաֆիայի տարրեր պարունակող մանկական մուլտֆիլմերի և հեռուստահաղորդումների հեռարձակումը։ Որոշման մասին տեղեկատվությունը հրապարակվել է Չինաստանի ազգային ռադիոյի և հեռուստատեսության վարչության պաշտոնական կայքում։

Հեռուստաալիքները պետք է «վճռականորեն դիմակայեն վատ սյուժեներին» և փոխարենը միայն հեռարձակեն «առողջ բովանդակությամբ մուլտֆիլմեր, որոնք կքարոզեն ճշմարտություն, բարություն ու գեղեցկություն», – նշված է հայտարարության մեջ: Նպատակը երեխաների առողջ զարգացման համար նպաստավոր պայմաններ ստեղծելն է։

Նոր կանոնակարգը վերաբերում է ինչպես հեռուստատեսությամբ, այնպես էլ առցանց հեռարձակվող մուլտֆիլմերին ու մանկական հաղորդումներին։ Օրեր առաջ ճապոնական հայտնի «Ultraman Tiga» սերիալը, որը պատմում է սուպերհերոսի մասին, ով երկիրը պաշտպանում է հրեշներից ու այլմոլորակայիններից, հեռացվեց առցանց հարթակներից։ Թեև սերիալի հեռացման պատճառների վերաբերյալ որևէ հստակ պարզաբանում չկա, այնուամենայնիվ, ըստ Global Times լրատվականի, որ այն կարող էր հեռացվել, քանի որ դրանում առկա են բռնության, կռվի ու պայթյունների տեսարաններ:

Սերիալի հեռացումը երկրում հարուցել է համընդհանուր անհանգստություն և դժգոհություն։ Չինական Weibo սոցիալական հարթակում բազմաթիվ օգտատերեր գրառումներ են կատարել՝ քննադատելով իշխանություններին։ Նրանցից շատերը պնդում են, որ մուլտֆիլմերը, իրենց բռնության ու գռեհկության տարրերով հանդերձ, երեխաներին կյանքի ավելի բարդ հարցերի մասին սովորեցնելու համար լավագույն միջոցն են։

Նշենք, որ «վատ» բովանդակությամբ հեռուստածրագրերն ու մուլտֆիլմերը արգելելու քաղաքականությունը Չինաստանի որոշ շրջաններում արդեն կիրառվում է։ Դեռևս ապրիլին Ցզյանսու նահանգի իշխանությունները հրապարակեցին  մուլտֆիլմերի և հեռուստատեսային հաղորդումների ցանկ (21 անուն), որոնք կարող են բացասաբար ազդել երեխաների զարգացման վրա: Ցանկում ներառված էին ինչպես տեղական արտադրության, այնպես էլ ամերիկյան և բրիտանական մուլտֆիլներ։

Վերջին շրջանի գրեթե բոլոր արգելքներում և ճնշումներում չինացի պաշտոնյաներն ու պետական լրատվամիջոցները հետևողականորեն դատապարտում են «արևմտյան արժեքները, որոնք սպառնում են երիտասարդներին»։ Փոխարենը չինացի երիտասարդների շրջանում խրախուսվում է ազգային գաղափարախոսությունը, հայրենասիրական մտածողությունն ու հավատարմություն դեպի իշխող կուսակցությանը։

Նյութը ita.am կայքից

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել