Goris Times - Հայացք աշխարհին Գորիսից

Search
Close this search box.
Վաղվա հաղթանակը կերտվում է այսօր․ ՈՄԱ Գորիս

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
12 Views

Արցախյան պատերազմից հետո թշնամին շարունակում է ոտնձգությունները ։ Սյունիքը այլևս սահմանամերձ է, հետևաբար այստեղ ապրելը դառնում է ռիսկային, իսկ բնակիչների ինքնապաշտպանական հմտությունները՝ խիստ անհրաժեշտություն։ Այս թեմայով խոսել ենք Գորիսում ՈՄԱ ՀԿ հիմնադիր նախագահ Արտուր Խոջաբաղյանի հետ։

– Ինչպե՞ս ստեղծվեց «ՈՄԱ Գորիս»-ը (Ողջ մնալու արվեստ ՀԿ)

֊ Դեռեւս 2016թ․֊ին, Ապրիլյան պատերազմից հետո՝ մայիսին, ընկերներս մոտեցան ասեցին Վովա Վարդանովին խնդրենք Գորիսում կազմակերպության մասնաճյուղ բացի։ Զանգեցի՝ Վովա Վարդանովն ասեց, որ պարապմունքներ սկսելու համար պետք է առավոտյան վազենք և երբ անցնենք վազքատարածության սահմանված չափը՝ կգան մեզ հետ աշխատելու: Կարևոր խորհուրդ կա սրա մեջ՝ եթե դու չես ուզում սովորել, ոչ ոք չի կարող քեզ սովորեցնել, եթե անգամ քո ուսուցիչը Նյուտոնն է: Փաստորեն այդ հանձնարարությունը փորձարկում էր: Պարզապես այդ ժամանակ կենցաղային հոգսերը կարևորեցինք և չկազմակերպվեցինք: Երբ 44-օրյա պատերզմը եղավ այն էլ այս վերջաբանով, առաջինը մտածեցի, որ մենք ժամանակին ինչ որ բան չենք ձեռնարկել, որպեսզի մեր բնակիչնները գոնե ավելի պատրաստված լինեն։

֊ Որո՞նք են Գորիսի տարածաշրջանում ՈՄԱ կազմակերպության նպատակները

֊ Ես հաճախ ասում եմ, որ Գորիսում ՈՄԱ֊ի հիմնադրումն իմ Գորիսում ապրելու հիմնավորումներից մեկն է եւ մենք պետք է պատրաստ լինենք ցանկացած ոտնձգության թշնամու կողմից։ Պետք է հաշվի առնել, որ այսօր Գորիսը ադրբեջանական վերահսկողության տակ հայտնված տարածքներում մխրճված թերակղզի է։ Սա նշանակում է, որ այս տարածաշրջանում ապրող բնակչությունը պետք է ունենա մինիմալ գիտելիքներ առաջին օգնության, ռազմական եւ մեր տեղանքից ելնելով նաեւ ալպինիստական ոլորտներում։ Սա բարձրացնում է մարդկանց ինքնավստահությունը եւ հնարավոր ռազմական էսկալացիայի դեպքում նվազեցնում ինչպես հնարավոր կորուստների տոկոսը, այնպես էլ բարձրացնում մեր բնակավայրերի անառիկությունը։ Եթե կարճ ասելու լինենք, մեր կարգախոսն է ունենալ՝ «Ազգ֊Բանակ», «Երկիր֊Ամրոց»։ Սա կարելի է համարել գաղափարական շարժում, քանի որ այն բերում է համըդհանուր մտածողության փոփոխության, որը մենք առնվազն պարտավոր ենք ունենալ մեր հետ կատարված վերջին աղետից հետո։

֊ Տարածված կարծիք կա, որ այժմ 5-րդ սերնդի պատերազմներ են ընթանում, որտեղ մարդկային գործոնը նվազեցված է: ԱԹՍ-ն իր գործն անում է, իսկ դու անելիք չունես: Այս դեպքում որքանո՞վ են արդյունավետ դասընթացները

֊ Դա արդարացման ձև է։ Օրինակ ՈՄԱ-ի սկզբունքների մեջ է մտնում բնակավայրերի ինքնապաշտպանության իրականացումը։ Եթե ունենաս նորմալ ամրաշինական կառույցներ, այդ ԱԹՍ-երը նույն արդյունավետությամբ չեն կարող գործել, ինչը եղավ վերջին պատերազմի ժամանակ։ Մենք էլ կամաց-կամաց պետք է մեր բնակավայրերին մոտ կառուցենք խրամատներ, կրակային կետեր, կահավորենք, որ մի օր այդ կետերը ծառայեն ինքնապաշտպանությանը։ Մեր պապերը տարբեր ժամանակներում կառուցել են բերդեր երկրի խորքում եւ հաճախ եղել է, որ այդ բերդերը իրենց կառուցման ժամանակ չեն ծառայել պաշտպանության նպատակին, այլ օրինակ 100 կամ ավել տարի հետո են օգտագործվել պաշտպանական նպատակով։ Մենք էլ մեր հերթին պետք է քայլ քայլ մեր երկիրը դարձնենք ամրոց ժամանակակից պատերազմներին ընդառաջ, ինչպես դա անում են շատ երկրներում, ինչպիսինն է օրինակ Շվեցարիան։

Ընեթերցողը կարող է ծանոթանալ օրինակ այս նյութին.

– Ի՞նչ հմտություններ կարելի է ձեռք բերել մասնակցելով դասընթացին

– Նախ կառաձնացնեի առաջին բուժօգնության վերաբերյալ գիտելիքները: Ցանկացած իրավիճակում դրանք կարող են օգնել փրկել մարդկային կյանքեր՝ կլինի պատահար, բնական աղետ թե ռազմական իրավիճակ։ Երկրորդ՝ ինքնավստահության բարձրացում։ Անգամ ծառայած մարդիկ մոռանում են զենքի հետ վարվեցողության կանոները: Իսկ երբ քո գիտելիքները միշտ թարմ են եւ ֆիզիկական առումով մարմինդ առողջ վիճակում է, բարձրանում է մարդու ինքնավստահությունը։ Մենք տալիս ենք մարտավարատակտիկական գիտելիքներ, որի շնորհիվ մարդիկ սովորում են մարտի դաշտում օրինակ ճիշտ դիրքավորվել և ողջ մնալ։ Դասընթացը ընդհանուր բնակչությանն է վերաբերում ՝ մեծ-փոքր, աղջիկ-տղա:

-Ե՞րբ է լինելու հաջորդ հավաքը

֊ Մեկ եռամսյա կուրս ավարտել ենք։ Հիմա ընդլայնում ենք մեր աշխարհագրությունը։ Տաթեւ համայնքում արդեն սկսել ենք պարապմունքներ։ Գորիսում հոկտեմբերից առնվազն երկու խումբ սկսելու է նոր պարապմունքներ։ Առաջիկայում նախատեսում ենք խմբակներ բացել Տեղ համայնքի գյուղերում նույնպես։

Ցանկանում եմ նաեւ ավելացնել, որ կազմակերպության արդյունավետ գործունեության համար անհրաժեշտ է, նաեւ ֆինանսական աջակցություն։ Մենք բացել ենք հատուկ հաշվեհամար եւ նրանք, ովքեր ցանկանում են օգտակար լինել մեր գործունեությանը, կարող են կապվել մեր հետ կամ աջակցել։ Մեր հաշվեհամարն է․

Բանկային տվյալներն են՝

ℹ️Ardshinbank «ՈՄԱ ԳՈՐԻՍ» ՌՀԿ

✅2475704830210000 AMD
✅2475704830210030 EUR
✅2475704830210020 RUR
✅2475704830210010 USD

Նրանք, ովքեր ցանկանում են միանալ առաջիկայում կազմակերպվելիք դասընթացներին, կարող են զանգահարել՝ 093873111

Հարցազրույցը վարեց Կարինե Սիմոնյանը

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել