Goris Times - Հայացք աշխարհին Գորիսից

Search
Close this search box.
«Ոսկանապատ» ՎԿ-ում 44-օրյա պետերազմի մասին հետազոտությունների մեծ ծրագիր ենք սկսում․ Հրանտ Մելիք-Շահնազարյան

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
5 Views

Մի քանի օր առաջ Facebook-յան իմ էջում տեղեկացրել եմ, որ «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնում 44-օրյա պետերազմի մասին հետազոտությունների մեծ ծրագիր ենք սկսում (տե՛ս նախորդ գրառումս)։ Ծրագրի շրջանակում նախատեսում ենք պատերազմի բոլոր հանգամանքներին վերաբերող նյութեր գրել, գիտաժողովներ կազմակերպել, բրոշյուրներ ու գրքեր հրապարակել և այլն։ Վստահ եմ՝ պետության ու մեր անվտանգային համակարգի համար օգտակար արդյունք ենք ունենալու, և դա կլինի մեր հասարակության ու փորձագիտական շրջանակների ծառայությունը Հայաստանին ու Արցախին։

Հարգելի ընկերներ, ուզում եմ տեղեկացնել, որ այս ծրագրին աջակցելու իմ խնդրանքն արդեն արձագանքել է գտել մեր ընթերցողների և «Ոսկանապատ» ՎԿ ընկերների ու մշտական աջակիցների շրջանում։ Սա հրաշալի լուր է, որը թույլ է տվել ինձ արդեն իսկ պայմանավորվել մի քանի փորձագետների հետ և նրանց ներառել հիշատակված հետազոտական ծրագրի աշխատանքներում։ Շուտով կունենանք առաջին պատրաստ նյութերը, որոնց հիմնական մասը հասանելի կլինի Կենտրոնի բաժանորդներին։ Գործն սկսված է և առաջ է գնում։ Հուսով և ակնկալում եմ բոլորիդ ակտիվ մասնակցություն՝ թե՛ որպես բաժանորդ-աջակից, թե՛ որպես սպառող և թե՛ որպես հետազոտող։

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել