Goris Times - Հայացք աշխարհին Գորիսից

Search
Close this search box.
Ցանկացած հաջողված սթարթափ կամ բիզնես պիտի իր մեջ պարունակի ինովացիա՝ որը օգտակար է և դեռ ոչ մեկ չի արել․ Նարեկ Սաֆարյան

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
3 Views

Երբ տեղափոխվեցինք նոր բնակարան, պարկինգները ամբողջովին դատարկ ու ազատ էին։ Որոշեցինք սուպերմարկետի սայլակ գնել՝ գնումների հարմարավետ տեղափոխման համար։ Խորհուրդ տվեցին չանել, քանի որ ոչ մեկ չի անում, ուրեմն սայլակը կգողանան։ Մենք արեցինք, ոչ մի գողություն չեղավ, իսկ որոշակի ժամանակ անց, շենքի հարևաններից ոմանք նույնպես վարվեցին մեր պես ու պարկինգում սկսեցին թողնել սայլակներ։

Ինչ կապ ունի այս ամենը տեխնոլոգիաների հետ? Սայլակի ավելացումը դա ինովացիան է, որը պիտի առաջինը իրականացնեք բիզնեսում։ Ցանկացած հաջողված սթարթափ կամ բիզնես պիտի իր մեջ պարունակի ինովացիա՝ որը օգտակար է և դեռ ոչ մեկ չի արել։

Երբ ձեր ինովացիան հասանելի եք դարձնում բոլորին և այլոք սկսում են կրկնել, այն այլևս ինովացիա չէ։ Մտածեք լուծումներ, որը դեռ ոչ մեկ չի արել։

Այս ամենը շատ է օգնել թե Ռենդերֆորեսթին, թե այլ կազմակերպություններ շուկայում հաջողության հասնելուն։ Կրիսպը մտածել է աղմուկի հեռացման ինովացիոն տեխնոլոգիա, Պիքսարթը պարզունակ գրաֆիկ խմբագրիչ, Վոլոն HR մենեջերիալ գործիքներ։ Օրինակները շատ են, բոլորը հասել են հաջողության, քանի որ իրենք ներկայացրել են ինովացիան առաջինը՝ անցնելով բոլորից։

Նարեկ Սաֆարյանի ֆեյսբուքյան էջից

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել