Goris Times - Հայացք աշխարհին Գորիսից

Search
Close this search box.
Տաթև-Աղվանի-Կապան այլընտրանքային ճամփան Սյունիքը սնուցող ճանապա՞րհ. Մայիս Մարգարյան

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
6 Views

Մայիս Մարգարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

Էն որ հոսանքի գինը 10 դրամ բարձրացնում էին, հետո պայքար էր սկսում, 5 դրամ իջնում էր ու բոլորը գոհ էին պայքարից, այնինչ ի սկզբանե հենց 5 դրամ էր նախատեսված բարձրացնել, պարզապես էսպես սարքեցին, որ ժողովուրդը իրեն գործոն զգա, թե բա պայքարը անտեղի չէր։

Ասածս ինչ ա, Տաթև – Աղվանի -Կապան այլընտրանքային ճամփի մոտ 15 կմ հատվածն է, որը մինչև այսօր երեկոյի դրությամբ, երբ թուրքը բացեց Գորիս – Կապան ճամփեն, ՄԻԱԿ այլընտրանքն էր Սյունիքի հարավին, 40000 բնակչությամբ Կապանին, այլ քաղաքների՝ Քաջարանին, Մեղրիի կապվելու և հակառակը, նաև Իրանը Հայաստանին կապելու։

Այդ միակ այլընտրանքի պահով մեր ժողովուրդի ընտրած չգիտեմ ինչը ասեց, որ Սյունիքը կտրված չէ։

Նկարում ճամփից մի դրվագ է, ուր հարյուրավոր բեռնատարներ, մեքենաներ ստիպված մտել են էս գրունտային ճամփեն ու փոշի են հանում այնքան, որ ոչինչ չես տեսնում դիմացդ, խեղդվում ես, մեքենան էլ եթե ջիպ չեղավ, մի քիչ կարող ա տխուր լինի։

Ամենավատը՝ կապանցին չի կարող փոքր երեխայով էս ճամփով գա Հայաստանի հյուսիս, երեխեն կխեղդվի, ինչպես խեղդվում էր 2 ամսական շունս։ Մենք էլ հազում ենք փոշուց։

Ամենավատից վատը, էս ճամփին խցանված էին ՊՆ տեխնիկաները։ Պատկերացնու՞մ եք։

Ազգի ընտրած ԵՍԻՄ ԻՆՉԸ ասում ա, թե Սյունիքը կտրված չէ։

Երեկոյան թուրքի միջով անցնող ճամփեն բացվեց։ Թվաց թե ամեն ինչ նորմալ է, էդ ֆոնին ահագին մոռացվեց, որ Սյունիքը սնուցող միակ անվտանգ ճամփեն էդքան էլ չի սնուցում Սյունիքը ու վարչապետը խաբում է։

Հանուն արդարության՝ ճանապարհը ինտենսիվ սարքում են, բայց մինչև ավարտը ամիսներ կան, որի ընթացքում Սյունիքի հարավը հանգիստ կարող են կտրել։ Պետք չէ խաբել, այ եսիմ ինչեր։

Մեզ տեղն ա, ախխխ…

Մղձավանջ ա էս ամենը, էրնեկ չհասկացողներին… Չնայած, իրենց էլ էրնեկ չի, իրենց քթին էլ ա գալիս ու գալու։

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել