Goris Times - Հայացք աշխարհին Գորիսից

Search
Close this search box.
Քչերը հասկացան, թե ինչ տեղի ունեցավ. Ստեփան Դանիելյան

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
5 Views

Ստեփան Դանիելյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

Լավ, հիմա արդեն պատկերը հստակացել է, պարզ է, թե ինչու է Ադրբեջանը փակել ու հետո բացել ճանապարհը։ Ավելի կոնկրետ, ինչ պահանջ է դրել Ադրբեջանը, որի կատարելուց հետո ճանապարհը բացվել է։

Ադրբեջանը պահանջել է, որ Հայաստանը պաշտոնապես հայտարարի, որ Գորիս-Կապան ճանապարհի 21 կիլոմետրը ճանաչում է որպես Ադրբեջանի տարածք, այդ թվում նաեւ երկու գյուղերը։

Պահանջը կատարվել է, ՀՀ վարչապետը հայտարարեց, որ 21 կիլոմետրը Ադրբեջանի տարածքն է (այն էլ կառավարության նիստի ժամանակ), նաեւ որպես Ադրբեջանի տարածք ճանաչեց երկու գյուղերը, օգտագործելով դրանց ադրբեջանական անվանումները։ Որպեսզի տարընթերցումների չլինեն, ՀՀ վարչապետի խոսքերը հստակեցրեցին ՀՀ մի քանի նախարար ու պատգամավոր։

Քչերը հասկացան, որ տեղի ունեցավ հայ-ադրբեջանական սահմանի այդ հատվածի սահմանազատման ու սահմանագծման գործողությունը։

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել