Goris Times - Հայացք աշխարհին Գորիսից

Search
Close this search box.
Ի՞նչ է փոդքաստը

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
1 Views

🎙 Վերջին շրջանում փոդքաստները լայն տարածում են գտնում ամբողջ աշխարհում։ Եկեք միասին հասկանանք, թե ինչ է փոդքաստը և ինչում է կայանում դրա լայն տարածումը։ Փոդքասթը թվային աուդիո ֆայլերի դրվագային շարք է, որը օգտատերը կարող է ներբեռնել իր անձնական սարք հեշտ լսելու համար։

ℹ Փոդքաստների հայտնվելուն նպաստել է մի շարք նոր տեխնոլոգիաների ի հայտ գալը․ RSS, MP3 աուդիոձևաչափ և թվային աուդիոնվագարկիչներ։ Առաջին անգամ փոդքաստինգն օգտագործել է Ադամ Քարին, ով 2004 թվականին գրել է ծրագրի կոդ, որը թույլ էր տալիս ավտոմատ կերպով բեռնել նոր աուդիո ֆայլեր՝ օգտագործելով RSS։ Իսկ տերմինն առաջին անգամ օգտագործել է բրիտանացի լրագրող Բեն Համերսլին 2004 թվականի փետրվարի 12-ին։

🎧 Որպես կանոն փոդքաստներն ունեն որոշակի թեմաներ և թողարկման պարբերականություն։ Փոդքաստների մեծ առավելությունն այն է, որ դրանք կարելի է լսել ցանկացած ժամանակ, ինչը գրավում է մարդկանց։ Կարևոր նորություններ, նախագծեր, կամ պարզապես սիրելի թեմաները կարելի է լսել աշխատանքի ճանապարհին, հանգստի ժամանակ, տրանսպորտում և այլն։ Երկրներում, որտեղ մարդիկ մեծ տեղ են տալիս առողջ ապրելակերպին, մարզվելիս ևս լսում են փոդքաստներ։ Իսկ ի՞նչն է մեզ խանգարում լինել և՛ առողջ, և՛ տեղեկացված։ 🙂

Լսեք Network Nation Podcast-ը հետևյալ կայքում՝https://www.haykvardanyan.com/

Network Nation ֆեյսբուքյան էջից

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել