Goris Times - Հայացք աշխարհին Գորիսից

Search
Close this search box.
Գիտական կառույցների ու քաղաքային այգիների տարածքների հանդեպ չունենք պետական քաղաքականություն․ Սմբատ Գոգյան

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
5 Views

Սմբատ Գոգյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

Բոլորս էլ կուզենայինք, որ Հրազդան մարզադաշտը լիներ Նոու Քամփի և Էնֆիլդի պես կյանքով լիքը, սակայն այն դատարկ է, իսկ 2-րդ նկարի գյուղական մարզադաշտը Հրազդանից ավելի ֆունկցիոնալ է։ Քանի որ ՈւԵՖԱ-ն ուներ մարզադաշտերի նկատմամբ հստակ պահանջներ ու մեր հավաքականը պետք է ունենար այդ պահանջներին բավարարող մարզադաշտ ի վերջո ունեցանք Հանրապետական մարզադաշտը։

Իրավիճակը որոշ չափով նման է մեր գիտական կառույցների ու քաղաքային այգիների տարածքներին, բայց որոշակի տարբերությամբ. վերջին տասնամյակների կառավարությունները փոխանակ ՈւԵՖԱ֊ի պես սահմանեն (շինարարական) նորմեր ու հետևեն դրանց պահպանմանը, մտածել են, որ Նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտի բակը կամ ֆիզգորոդոկի այգին Հրազդան մարզադաշտի պես անիմաստ գցած են, ավելի լավ է տեղը շենք սարքենք ու բյուջեն լցնենք։ Արդյունքում մեր գիտական համակարգը, քաղաքային ուրբան համակարգը փոխանակ բերվեն օպտիմալ վիճակի ու դառնան Հանրապետական մարզադաշտի պես ֆունկցիոնալ ինստիտուտներ, գիտական ամբիցիաների ու իշխանական անբովանդակության հատման գծի վրա կամաց֊կամաց դառնում են Հրազդան մարզադաշտի հիմիկվա վիճակին` անիմաստ, որտեղ ոչ կովը կարածի, ոչ էլ բակից երեխեք կգան ու գնդակ տշեն։ Ու հենց հիմա երկու բողոքի ակցիաներ կան` ֆիզգորոդոկում ու ՆՕՔԻ տարածքում բարձրահարկ շենքեր կառուցելու դեմ։

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել