Goris Times - Հայացք աշխարհին Գորիսից

Search
Close this search box.
Աֆղանական մշակույթի վրա հայերի ներգործության մասին

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
4 Views

Սուքիաս Թորոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

Երկիրը ճանաչում են մշակույթով, իսկ մշակույթի ողնաշարը լեզուն է։

Մի քանի օր է խոսվում է Աֆղանստանի մասին, բայց ոչ նրանց մշակույթի։ Շատ են փորձել կանոնակարգել, սակայն հակասությունները շատ են։

Ինչ վերաբերվում է հայերի մասնակցությունը աֆղանական արվեստի զարգացման վրա, դա ակնհայտ է։Դարերի ընթացքում Հայաստանից բռնի գաղթել են տասնյակ հազարավոր արհեստավորական ընտանիքներ դեպի Աֆղանստան /հիմնականում Քաբուլ և Ղանդհար/։ IV-VI դդ Արշակունիների ժամանակ, XIV դ Լենկ Թեմուրի օրոք, XVII-Միր Մահմուդի օրոք, XVIII -Նադիր Շահի օրոք XIX դարում արդեն հայերին խնդրում էին գալ, սակայն միայն 2 ընտանք է գնացել Կալկաթայից։«…Ցանկալի է, որ դուք ելնելով ձեր ազգային և կրոնական զգացմունքներից և համակրանքից, տաս-տասներկու կրթված կամ արհեստի գիտակ հայ ընտանիքներ տեղափոխեք Աֆղանստանի տերության սահմանները և այդպիսով մխիթարեք տեղի հայրենակիցներին իրենց մենության մեջ և հենց իրենք էլ իրենց կյանքն անցկացնեն բարեկեցության մեջ» Աբդուլ Ռահման խանի նամակը Կալկաթայի հայերին։Այստեղից երևում է, որ լեզվից կտրված ազգային արվեստը ներարկված ուրիշ մշակույթի մեջ հնարածին մեռնող է։

Հ.Գ. լուսանկարում աֆղանական գորգ,ոսկերչություն, ապակեգործություն,տարազ, մատենագիր, խոյակ…..Պատահական հիշեցի որ իրենց լեզում կոչվում է ՎԱՆԵՑԻ, սակայն մեր հետ կապ չունի։

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել