Goris Times - Հայացք աշխարհին Գորիսից

Search
Close this search box.
«Անկլավների փոխանակման» նախապատրաստվող դավաճանության մասին

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
1 Views

Մեկ անգամ դավաճանածները, 10 անգամ էլ կդավաճանեն։ Հիմա էլ նոյեմբերի 9-ի կապիտուլյանտական համաձայնագրով Արցախը հանձնած իշխանությունը բացահայտորեն հող է նախապատրաստում Տիգրանաշենի (Քյարքի) հանձնման համար։ Անունն ուզում են դնել «անկլավների փոխանակում»՝ թքած ունենալով, որ Երևանից Սյունիք ու Արցախ տանող գլխավոր ճանապարհը հայտնվելու է ցեղասպան թշնամու վերահսկողության տակ։ Եվ դարձյալ լուռ են հայ գեներալներն ու Գլխավոր շտաբը: Մինչև ե՞րբ։

Նախապատրաստվող դավաճանության առաջամարտիկներից է ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նորանշանակ նախարար Գնել Սանոսյանը, ով հետևյալ իդիոտիզմի հեղինակն է.«Մենք չգիտես ինչու անընդհատ զիջումների մասին ենք խոսում, բայց չենք խոսում, որ այդ երեւույթի պարագայում կարող են մեր որոշ տարածքներ կզիջվեն մեզ։ Առաջինը ես Արծվաշենի մասին կխոսեի։ Ինչու՞ եք կարծում, որ մենք Տիգրանաշենի մասին կարող ենք անընդհատ խոսել, իսկ Արծվաշենի մասին՝ ոչ։ Եթե աշխարհագրորեն նայենք, բավական նման են»: https://news.am/arm/news/658000.html

Ռազմավարական մտքի այս «գիգանտը» նույնիսկ չի հասկանում, որ Տիգրանաշենը, խոշոր հաշվով, մայրաքաղաք Երևանի մատույցներում է՝ ի տարբերություն Արծվաշենի, որը Բաքվից հեռու է հարյուրավոր կիլոմետրերով։

Արմեն Այվազյանի ֆեյսբուքյան էջից

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել