Goris Times - Հայացք աշխարհին Գորիսից

Search
Close this search box.
Գևորգ Ավետիսյանը քաղաքի մաքրության համար ակնկալում է նաև բնակիչների աջակցությունը

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
6 Views

Վերջին տարիներին Գորիս համայնքի, մասնավորապես Գորիս քաղաքի աղբահանության կազմակերպման ուղղությամբ հսկայական աշխատանքներ են իրականացվում։ Իսկ ինչպիսի ազդեցություն են թողել համավարակը և պատերազմը՝ համայնքային այդ ծառայության որակի վրա, զրուցել ենք Գորիս համայնքի կոմունալ ծառայություն ՀՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար Գևորգ Ավետիսյանի հետ։ Ըստ մեր զրուցակցի, Covid 19-ի և պատերազմի ընթացքում Գորիս համայնքում աղբահանության կազմակերպման աշխատանքները դժվարացել են:

Մարդիկ մեկուսանալու ընթացքում ավելի շատ աղբ էին կուտակում, քան` մինչ այդ, որի պատճառով ծանրաբեռնած են աշխատել․ բացի այդ զուգահեռ ախտահանվել են նաև շենքերի մուտքերը, բանկոմատները, կանգառները և այլն:

«Սահմանափակումների պատճառով երեք ամիս հաշվառիչները ոչ մեկի տուն չեն այցելել, այսինքն աղբահանության գումար չի գանձվել, որի պատճառով 2020 թվականին նախորդ տարիների երկու- երեք միլիոնի հասնող վարձավճարներից ընդամենը 250 հազար դրամ աղբի վճար է մուտքագրվել կազմակերպության հաշվին»,- ասում է տնօրենի պաշտոնակատարը։ Այնուամենայնիվ, ըստ նրա, վերջին տարիներին մի քանի անգամ բարելավվել է ընկերության ֆինանսական վիճակը՝ հատկապես աղբահանության վարձավճարների ավելացման շնորհիվ:

Ընկերությունն աղբահանության աշխատանքներ է իրականացնում Գորիս համայնքի բոլոր բնակավայրերում՝ բացի Շուռնուխից և Բարձրավանից, ինչը պայմանավորված է բնակչության փոքր թվով և անբարեկարգ ճանապարհներով:
Գյուղական բնակավայրերում ֆինանսական ռեսուրսներով վառելիք է տրամադրվում, կուտակված աղբը տեղափոխվում է Գորիսի գլխավոր աղբավայր:

Գևորգ Ավետիսյանի խոսքով չնայած վերջին տարիներին տարբեր նախագծերի շրջանակներում աղբամաններ, աղբատար մեքենաներ են ձեռք բերվել, այնուամենայնիվ, դեռևս կարիքը կա։ Մեծ թաղամասներում օրական երկու անգամ տեղափոխվում է աղբը, իսկ բնակավայրերում շաբաթական երկուսից երեք անգամ՝ կախված աղբամանների քանակից: Ընկերության տնօրենը չի թաքցնում, որ հեռավոր թաղամասներում, որտեղ աղբահանություն չի կազմակերպվում, բնակիչները աղբը կամ Վարարակն գետն են լցնում, կամ կուտակում և այրում։

Հրատապ խնդիրներից մեկն այն է, որ աղբահանության կազմակերպման համար բնակիչների հետ անհրաժեշտ պայմանագրեր չեն կնքվում, և վճարումն էլեկտրոնային համակարգով չի կատարվում։ Պատճառն, ըստ պաշտոնակատարի, ֆինանսական ռեսուրսներն են։ Այժմ վճարումն իրականացվում է ըստ շնչերի թվի, ինչը ճշտվում է հաշվառիչների միջոցով։ Ընդհանուր առմամբ, բնակչության ընդամենը 50%-ն է վճարում աղբահանության ծառայության դիմաց։ Ի դեպ, 2020 թվականի հունվարից աղբահանության վարձավճարը բարձրացել է՝ 50 դրամով:

Գորիսի կենտրոնական աղբավայրի հարակից հատվածներում բնակվող մարդիկ դժգոհում են, որ ամառվա շոգին աղբավայրում անընդհատ հրդեհներ են բռնկվում, և անհանգիստ են, որ գարշահոտի պատճառով մարդիկ կարող են հիվանդանալ։

Ընկերության տնօրենն այս հարցի առումով կիսում է բնակիչների մտահոգությունը, ասելով, որ կանխարգելիչ միջոցը միայն այն է, որ էքսկավատորով կրակի վրա հող են լցնում կամ հրշեջ-փրկարարական ծառայության օգնությամբ ջրցան մեքենաներով հանգցնում կրակը:

Աղբահանության ընթացքում պլաստիկ շշերը առանձնացնում են և վերամշակման նպատակով տեղափոխում Երևան, բայց ըստ նրա, խոսքով ծախսն ավելի շատ է քան եկամուտը:

Հեղինակ՝ Հեղինե Մինասյան

Աղբյուրը՝ mediapoint.am

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել