Goris Times - Հայացք աշխարհին Գորիսից

Search
Close this search box.
Մեր քաղքենիացած հասարակությունը չի ճանաչում իր մշակույթը. Զաքար Խոջաբաղյան

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
5 Views

Հայոց Ազգային Մշակույթ ֆեյսբուքյան խմբում օգտատեր Զաքար Խոջաբաղյանը հետևյալ գրառումն է կատարել.

Չգիտեմ՝ ով է եղել էն մարդը, որ Ջիվան Գասպարյանին տարել է “Գլադիատորում” նվագելու, բայց գիտեմ, որ եթե չաներ դա, աշխարհը դեռ երկար պիտի սպասեր դուդուկին․․․ 
Մեր քաղքենիացած հասարակությունը չի ճանաչում իր մշակույթը, ու մինչև օտարը չի արժևորում, էստեղ դրա գինը չեն հասկանում։ 
Մի անգամ չտեսանք մի միջազգային մրցույթի այ հենց էս տեսակ մշակույթ ներկայացվի՝ իսկականը, հայկականը․․․ առանց սինթեզի, առանց շոուի ու առանց բիզնեսի․․․ ԻՐԱԿԱՆ, ԻՍԿԱԿԱՆ՝ ՄՇԱԿՈՒՅԹ, ՀԱ՛Յ ՄՇԱԿՈՒՅԹ․․․
Փորձեք․ էս մարդիկ հավերժ չեն․․․ բայց իրենց փոխարինելու եկողները դեռ շատ հաց ու պանիր պիտի ուտեն՝ էս որակին հասնելու համար․․․ 
Փորձեք՝ էս մարդկանց հանեք համաշխարհային բեմեր․․․ Հենց էսպիսին, առանց ձեր “դզել փչելու”, սենց պարզ․․․ բայց սենց ԲԱՐՁՐ․․․ 
Փորձեք՝ էս մարդկանց համաշխարհային բեմեր հանեք․․․
Հետո իրենք էդ բեմերը կբերեն էստեղ․․․ 
Գանձեր ունենք՝ չե՛նք գիտակցում, չե՛նք հասկանում․․․ Հարստությունն է՛ս է, ոչ թե հանքերը․․․ 

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել