Goris Times - Հայացք աշխարհին Գորիսից

Search
Close this search box.
Հարյուրավոր հասարակական գործիչներ, գիտնականներ պահանջում են Առուշ Առուշանյանին ազատ արձակել

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
2 Views

Առուշ Առուշանյանի ազատ արձակման պահանջով հարյուրավոր հասարակական գործիչներ, գիտնականներ, մտավորականներ Հայաստանից եւ սփյուռքից հանդես են եկել համատեղ հայտարարությամբ։
Այդ առիթով հրապարակվել է բաց նամակ պահանջ ուղղված ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին։ Հայտարարության տեքստն իր ՖԲ էջում հրապարակել է Զաքար Խոջաբաղյանը։
Ուշագրավ է, որ հայտարարությունը հրապարակելուց հետո պահանջին միացողների թիվը ժամ առ ժամ աճում է։

Մանրամասները ստորեւ։

ՀՀ գլխավոր դատախազ

Պարոն Արթուր Դավթյանին

Հարգելի պարոն Դավթյան, Գորիս խոշորացված համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի նկատմամբ կալանավորման որոշում է կայացվել այն պարագայում, երբ առհասարակ նրան կալանքի տակ պահելու հիմքերը բացակայում են։ Համայնքում մեծ հարգանք ու համարում վայելող, համայնքի բարեկեցությամբ ու անվտանգությամբ մշտապես մտահոգ Առուշ Առուշանյանին կալանվորելով՝ պետության արդյունավետ կառավարման և անվտանգության համար խոչընդոտ է ձևավորվում․

արհեստականորեն կասեցվում է համայնքի բնականոն գործունեությունը և զարգացումը, նսեմանում է հավատը Հայաստանի Հանրապետության իրավական գործընթացների նկատմամբ, խախտվում են մարդու իրավունքները։

Մենք՝ ներքոստորագրյալներս, պահանջում ենք Ձեզանից հավատարիմ մնալ Ձեր՝ ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված նորմերին, հավուր պատշաճի իրացնել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 142-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված լիազորությունը և անհապաղ կայացնել Առուշ Առուշանյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց վերացնելու մասին որոշումը։

1. Սամվել Շահինյան – Ճարտարապետության դոկտոր, գեոէկոլոգիայի պրոֆեսոր, Հայաստանի Հանրապետության Գերագույն Խորհրդի բնության պահպանության և բնական պաշարների մշտական հանձնաժողովի նախգահ, «Ազգային պետություն» կուսակցության նախագահ

2. Մարտիկ Գասպարյան – 2020, 2021 թթ․ Էկոնոմիկայի և Խաղաղության ոլորտում Նոբելյան մրցանակի թեկնածու, Ակադեմիկոս, Էկոնոմիական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՄԱԿ-ի և Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի ֆինանսա-էկոնոմիական դատական փորձագետ

3. Թևան Պողոսյան – Քաղաքագետ, նախկին ԱԺ պատգամավոր

4. Հարութ Սասունյան – Հրապարակախոս, «California Courier» թերթի հրատարակիչ

5. Գէորգ Տէր-Վարդանյան – Պատմական գիտությունների դոկտոր

6. Խաչատուր Ստեփանյան – Պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

7. Արմեն Այվազյան – Պատմաբան, քաղաքական գիտությունների դոկտոր

8. Աբրահամ Գասպարյան – Քաղաքական գիտությունների թեկնածու, դոցենտ

9. Արտակ Զաքարյան – Քաղաքական գիտությունների թեկնածու, ԵՊՀ դասախոս

10. Արթուր Ղազինյան – «Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ, Հայաստանի Հանրապետության ԱԺ 8-րդ գումարման պատգամավոր

11. Վազգեն Սիսլյան – Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակի ազատամարտիկ-վետերան, «Վան» գործողության հրամանատար

12. Մարտիրոս Ժամկոչյան – Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակի ազատամարտիկ-վետերան, «Ժնև» գործողության հրամանատար

13. Արամ Բաղյան – Տեխնիկական գիտությունների թեկնածու, պահեստազորի մայոր

14. Հայկ Նահապետյան – Պահեստազորի գնդապետ, ռազմական փորձագետ

15. Իվան Պողոսյան – ԱԱԾ պահեստազորի փոխգնդապետ, գոյատևման գիտակրթական «Հենք» ՀԿ նախագահ, Արցախյան պատերազմի վետերան

16. Արագած Ախոյան – «Վերադարձ» հիմնադրամի նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր

17. Վարդան Պողոսով – «ՎԱԼ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ

18. Թերեզա Մխիթարյան – «IL Germoglio» բարեգործական ասոցիացիայի նախագահ

19. Կարին Տոնոյան – «Հայ ասպետ» հիմնադրամի տնօրեն

20. Սմբատ Լպուտյան – Միջազգային գրոսմայստեր

21. Համբար Գայայեան – Գորիս-Վիեն միության փոխնախագահ, Գորիսի պատվավոր քաղաքացի

22. Կոմիտաս Վարդապետ Հովնանյան – Մարսելի հայկական համայնքի հոգևոր հովիվ

23. Ահարոն Քահանա Մելքումյան – Գորիսի տարածաշրջանի հոգևոր հովիվ

24. Սերժ Սրապիոնյան – Գրականագետ, բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ, ԵՊՀ դասախոս

25. Արամ Խաչատրյան – Լեզվաբան, բանասիրական գիտությունների թեկնածու

26. Վարդան Եղիազարյան – Գրականագետ, բանասիրական գիտությունների թեկնածու

27. Գևորգ Էմին-Տերյան – Գրականագետ

28. Վաչագան Սարգսյան – Գրող, Հայաստանի գրողների միության անդամ

29. Մհեր Քումունց – Հայագետ, բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ

30. Մենուա Սողոմոնյան – ԵՊՀ դոցենտ

31. Ալվինա Աղաբաբյան – ԵՊՀ դասախոս

32. Արտակ Հովսեփյան – Ազգային արագացման հանրային նախաձեռնության համակարգող

33. Հովհաննես Դաշտոյան – Տեխնիկական գիտությունների թեկնածու

34. Աղասի Միքայելյան – Ֆիզմաթ գիտությունների թեկնածու, ուսուցիչ

35. Արթուր Պողոսյան – Տնտեսական գիտությունների թեկնածու, տնտեսագետ, իրավաբան

36. Հայկ Քոսյան – Տնտեսագետ, իրավաբան

37. Կարեն Ավագյան – Տնտեսագետ, հասարակական գործիչ

38. Արմեն Ներսիսյան – Աշխարհագրական գիտությունների թեկնածու, դոցենտ, Գյումրու «Ազգային արժեք» ակումբի անդամ

39. Վարդան Սրտաշյան – Գյումրու «Ազգային արժեք» ակումբի հիմնադիր անդամ, աշխարհագրագետ

40. Էդգար Մակարյան – «ՀԱՅՔ» Ազգային-Հայրենատիրական համագործակցության անդամ

41. Տիգրան Գրիգորյան – Փաստաբան, «Հայց» փաստաբանական գրասենյակի հիմնադիր տնօրեն

42. Թամար Միրզոյան – Սոցիոլոգ, կառավարման մասնագետ, «Հայց» փաստաբանական գրասենյակի հիմնադիր

43. Մանուշ Եսայան – Իրավաբան

44. Վարազդատ Հարությունյան – Փաստաբան

45. Մանե Սողոյան – Իրավաբանական հոգեբան

46. Տաթևիկ Աղաբեկյան – Մարդկային ռեսուրսների կառավարման մասնագետ, հոգեբան

47. Գոհար Ջրբաշյան – Ժողովրդագրության և առողջապահության քաղաքականության մասնագետ

48. Դավիթ Աբրահամյան – Բժշկական գիտությունների թեկնածու, միկրովիրաբույժ

49. Շահեն Փարսյան – Բժշկական գիտությունների թեկնածու, օնկոլոգ, օնկովիրաբույժ

50. Աննա Վանեսյան – Բժշկական գիտությունների թեկնածու, ընդհանուր վիրաբույժ, մամմոլոգ

51. Անժելա Աչիքգյոզյան – Արևմտյան և արևելյան բժշկության մասնագետ, պրոֆեսոր

52. Արթուր Մարտիրոսյան – Մանկաբույժ, դասախոս

53. Զաքար Խոջաբաղյան – Միկրովիրաբույժ

54. Դավիթ Պարյան – Կինեզիոթերապիստ

55. Արա Պողոսյան – Քաղաքագետ

56. Հովիկ Ավանեսով – Քաղաքագետ

57. Արա Գասպարյան – Պատմական գիտությունների թեկնածու, «Ազգային օրակարգ» կուսակցության գործադիր քարտուղար

58. Արա Հակոբյան – «Ազգային օրակարգ» կուսակցության խորհրդի նախագահ

59. Հարություն Խուդանյան – Հայաստանի Հանրապետության Գիտությունների Ազգային Ակադեմիայի պատմության ինստիտուտի աշխատակից, պատմաբան

60. Վահե Սարգսյան – Պատմական գիտությունների թեկնածու, Yerkir.am կայքէջի խմբագիր

61. Սևակ Հակոբյան – Բանասիրական գիտությունների թեկնածու, «Yerevan.today» լրատվական, վերլուծական կայքի գլխավոր խմբագիր

62. Նաիրի Հոխիկյան – Լրագրող, հեռուստամեկնաբան

63. Սագօ Արեան – Լրագրող, հեռուստամեկնաբան

64. Արմեն Ամիրյան – Ռեժիսոր, հաղորդավար

65. Սամվել Թադևոսյան – Կինոռեժիսոր, Հայաստանի կինոմատոգրաֆիստների միության անդամ

66. Վահե Յան – Կինոռեժիսոր

67. Սեդրակ Մկրտչյան – Գրաֆիկական ու ինֆորմացիոն դիզայներ, դասախոս

68. Շանթ Հովհաննիսյան – Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ

69. Արսեն Գրիգորյան – Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ

70. Սահակ Սահակյան – Երգահան, երգիչ

71. Դավիթ Ամալյան – Երգահան, երգիչ, ազատամարտիկ

72. Գուրգեն Բավեյան – Օպերային երգիչ

73. Սամվել Խալաթյան – Դրամատուրգ, Հայաստանի Հանրապետության մշակույթի վաստակավոր գործիչ

74. Հայկ Այվազյան – «Լույս» տեղեկատվական-վերլուծական կենտրոնի ղեկավար

75. Վահագն Չախալյան – Հայկական արժեքների պաշտպանության «Կամք» հասարակական նախաձեռնության հիմնադիր, նախկին քաղբանտարկյալ

76. Տիգրան Չոբանյան – «Հայոց Ազգային Գվարդիա»-ի հրամանատար, պահեստազորի գնդապետ

77. Հայկ Ղուկասյան – Արմֆայթինգ ֆեդերացիայի նախագահ

78. Արմեն Ալավերդյան – «Ունիսոն» հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն, ջութակահար

79. Արման Մխիթարյան – «Նախնյաց հետքերով» ՀԿ նախագահ

80. Մերի Սաֆարյան – Հնագետ

Հ․Գ․Հայտարարություն-պահանջը բաց է՝ միանալ ցանկացող այլոց համար ևս։

Հ․Հ․Գ․Նամակ-պահանջին միացողների թարմացվող ցանկը։

1. Վազգեն Պետրոսյան – Հայաստանի ժողովրդական շարժում

2. Դավիթ Կարապետյան – Հայաստանի Հանրապետության Արտակարգ իրավիճակների փոխնախարար 2013-2018թթ․-ին

3. Տիգրան Լոքմագյոզյան – Թուրքագետ

4. Ծովինար Լոքմագյոզյան – «Ակօս» շաբաթաթերթի լրագրող

5. Կարեն Վրթանեսյան – Razm.info մասնագիտացված կայքի համակարգող

6. Ավետիք Չալաբյան – «Արար» հիմնադրամի համահիմնադիր

7. Արթուր Գևորգյան – Քանդակագործ

8. Մերուժան Խաչատրյան – Գեղանկարիչ

9. Հայկ Ազարյան – Գեղանկարիչ

10. Ժասմին Զիրոյան – Նկարիչ, դիզայներ

11. Դավիթ Աղաջանյան – «Տիր» հայագիտական կենտրոնի հիմնադիր

12. Վանուհի Սիմոնյան – Ազգագրագետ

13. Ալմինե Նավասարդյան – Բժիշկ, ինֆեկցիոնիստ, ապիթերապևտ

14. Արմինե Խանամիրյան – Բժիշկ

15. Իզաբելլա Հարությունյան – Բժիշկ

16. Հասմիկ Հովհաննիսյան – Բժիշկ

17. Վահե Բեգոյան – Դիրիժոր, երգիչ

18. Վարսենիկ Խաչատրյան – Հոգեբան, սոցիալական աշխատող

19. Օլգա Ջավադյան – Հոգեբան

20. Աննա Կոստանյան – Հայաստանի Հանրապետության 7-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր, լեզվաբան, մանկավարժ

21. Սյուզաննա Մարկարյան – Հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի

22. Աննա Աղլամազյան – Լեզվաբան

23. Լուսինե Հարոյան – Հասարակական քաղաքական գործիչ

24. Արևիկ Սարգսյան – ՀԱՊՀ և ՌՀՀ պրոֆեսոր, «Երիտասարդների և մեծահասակների կրթություն և ողջ կյանքում ուսումնառություն» ՀԿ նախագահ, ԱՐԼԻԱՆ ՍՊԸ տնօեն, Հերունու ազգային տիեզերական կենտրոնի տնօրեն

25. Գրիգոր Բալասանյան – ԵՊՀ դոցենտ

26. Սարգիս Պարսամյան – Տնտեսագետ, Էներգետիկ

27. Տաթևիկ Սիմոնյան – Տնտեսագետ

28. Հռիփսիմե Հովսեփյան – Տնտեսագետ, ներքին աուդիտոր

29. Գևորգ Ավչյան – Լրագրող

30. Լիլիթ Բարսեղյան – Լրագրող

31. Հռիփսիմե Ներսիսյան – Տուր մենեջեր, գիդ

32. Լուսինե Մխիթարյան – Հայաստանի Հանրապետության ժողովրդական վարպետ

33. Հրաչ Ջաբրայան – Գործարար

34. Ռուբեն Հովսեփյան – Գործարար

35. Տիգրան Յոլչյան – Գործարար

36. Վահե Թորոսյան – Իրավագետ

37. Արմեն Մխիթարյան – Միջազգային հարաբերությունների մասնագետ

38. Սոնա Աղեկյան – Երևանի ավագանու նախկին անդամ

39. Սարգիս Տեր-Եսայան – «Իրավունքի և արժեքների գերակայություն» իրավապաշտպան ՀԿ

40. Գրիգոր Մնացականյան – «Վերադարձ» հիմնադրամի գործադիր տնօրեն

Զաքար Խոջաբաղյանի ֆեյսբուքյան էջից

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել