Goris Times - Հայացք աշխարհին Գորիսից

Search
Close this search box.
Կարեն Վարդանյանի անվան ԱԹՍ օդանավակայանի կառուցման համար հայտարարված դրամահավաքը փակված է

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
11 Views

Կարեն Վարդանյանի անվան ԱԹՍ օդանավակայանի կառուցման համար հայտարարված դրամահավաքը պաշտոնապես հայտարարում ենք փակված։ Վերջնարդյունքում հավաքվել է 117,582 ԱՄՆ դոլար՝ անհրաժեշտ 111,112-ից։ Նվիրաբերություն են կատարել 2,880 անձ։

Այս դրամահավաքի ամբողջ ընթացքը հասարակական համագործակցության հերթական ստացված օրինակներից էր։

Կից նկարներում կարող եք տեսնել կառուցվող համալիրի տեսքը, որը բոլորիս գործուն ջանքերով իրականություն կդառնա կարճ ժամանակ անց։ Պարբերաբար կտեղեկացնենք կատարվող աշխատանքների ընթացքի մասին։

Մենք շնորհակալություն ենք հայտնում դրամահավաքի մեր գործընկերներին կատարած մեծ աշխատանքի և անգնահատելի օժանդակության համար՝ Startup Armenia Foundation-ին և Union of Advanced Technology Enterprises-UATE-ին։ Վստահաբար կարևոր ոլորտային միջոցառումներ ենք համատեղ հյուրընկալելու Լեռնապատում։

Շնորհակալություն բոլոր լրատվականներին, որոնք իրենց գործուն մասնակցությունը ունեցան դրամահավաքի լուսաբանման գործում։

Շնորհակալություն ճանաչում ունեցող և սոցցանցերում ակտիվ մարդկանց, ում միջոցով մեր դրամահավաքը էլ ավելի ճանաչելի և ընդգրկուն դարձավ։

Շնորհակալություն ամբողջ տեխնոլոգիական ոլորտին կատարած ներդրման, մեզ վստահելու և կրկին ոլորտային կոնսոլիդացիայի և ինքնակազմակերպման հերթական դրսևորումը ցույց տալու համար։

Շնորհակալություն բոլոր-բոլորին, ովքեր որևէ կերպ մասնակցություն ունեցան դրամահավաքին։ Ցանկացած գործողություն մեզ ավելի մոտ է դարձրել մեր նպատակին։

Ձեր յուրաքանչյուրի մասնկացությունը մեզ ավելի է պարտավորեցնում և ոգևորում մեր հետագա անելիքները կյանքի կոչելու համար։

Շնորհակալություն։

#KVFoundation#UATE#StartupArmeniaFoundation#UAV#airport#drones#Lernapat#իգործ

Karen Vardanyan Educational Foundation ֆեյսբուքյան էջից

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել