Goris Times - Հայացք աշխարհին Գորիսից

Search
Close this search box.
Կարծիք պատերազմող երկրում կայացված անընդունելի որոշումների և գործելաոճի մասին

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
5 Views

ՖԲ օգտատեր Серый Влади-ն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

Մի քանի կարծիք վերջին լուրերի, իրողությունների հետ կապված, որոնց շուրջ ցանկանում եմ խոսել, սակայն ծավալուն գրառում չեմ ցանկանում անել, թեկուզև յուրաքանչյուր կետի հետ կապված կարելի է երկար ծավալվել:

Ինձ համար.

1. Անընդունելի է այս խառն իրավիճակում Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի աշխատավարձների բարձրացումը: Այդ գումարներն այլ ուղղություններով կարելի է կիրառել: Օրինակ՝ թաղապետերը ստանում էին մոտ 400000 դրամ, հիմա կստանան մոտ 800000 դրամ: Եվ ինչի՞ համար…

2. Անընդունելի է մեր սահմանների հանձնումը Ռուսաստանին: Այդ սահմանն էլ հանձնելով ՌԴ-ին, փաստացի կունենանք մի իրավիճակ, երբ մեր 4 սահմաններից 3-ը վերահսկվում է ՌԴ-ի կողմից:

3. Անընդունելի է Գեղարքունիքի ու Սյունիքի մարզերում թշնամու ներթափանցած զորքերի հետ միասին հայելային տարբերակով զորքերի դուրս բերումը, ինչի արդյունքում կստացվի, որ մենք մտնում ենք Հայաստանի խորքը, իսկ թշնամին մնում է Հայաստանի և Ադրբեջանի սահմանին:

4. Անընդունելի է, երբ խոսքում նշում են հակառակորդ՝ թշնամու փոխարեն, ինչպես նաև հայ-ադրբեջանական շփման գիծ՝ Հայաստանի պետական սահմանի փոխարեն:

5. Անընդունելի է Արցախի Հանրապետության (կամ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության) տարածքի փոխարեն Լեռնային Ղարաբաղի տարածքներ եզրույթի կիրառումը:

6. Անընդունելի է հայկական լրատվականների կողմից այնպիսի ինֆորմացիայի տարածումը, որը կարող է վնասել մեր ազգային շահին, պետության անվտանգությանը:

7. ԱՄՆ-ի, ԵՄ-ի համար Հայաստանն այնքանով է կարևոր, որքանով Հայաստանը կարող է վնասել Ռուսաստանին: Ուստի՝ պատրանքների մեջ պետք չէ ընկնել, ընդամենը հարկավոր է սթափվել, զինվել, արդիականացնել բանակը, կահավորել սահմանները:

8. ԱԺ պատգամավորների ծախսերի գումարը 50000 դրամից 250000 դրամ դարձնելու փոխարեն այդ գումարները կարելի է ուղղել 7-րդ կետի վերջին հատվածի իրականացմանը:

9. Անընդունելի է Հայաստանի ինքնիշխան տարածքով որևէ միջանցքի տրամադրումը որևէ այլ երկրի:

Շարունակելի…

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել