Goris Times - Հայացք աշխարհին Գորիսից

Search
Close this search box.
Պետք է հասկանալ և վերացնել ամուսնալուծությունների պատճառները. Արա Զոհրաբյան

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
7 Views

Ընտանիքը հասարակության բնական և հիմնական բջիջն է: Ընտանիքը պետության մանրակերտն է (նախանմուշը):

Շատ մտահոգիչ են ամուսնությունների և ամուսնալուծությունների վիճակագրական տվյալները (իրական պատկերն ավելի մռայլ է):

Այսպես,

2009թ. գրանցվել է՝ 18.773 ամուսնություն և 2.829 ամուսնալուծություն: Այսինքն 2009թ. ամուսնալուծվածների տոկոսը ամուսնացածների համեմատ կազմում է 15%:

✅ 2019թ. գրանցվել է՝ 15.561 ամուսնություն և 3.880 ամուսնալուծություն: Այսինքն 2019թ. ամուսնալուծվածների տոկոսը ամուսնացածների համեմատ կազմում է 25%:

✅ 2009 թվականի համեմատությամբ 2019 թվականին ամուսնությունների քանակը նվազել է 3.212-ով, իսկ ամուսնալուծությունների քանակն աճել է 1.051-ով: Այս թվերը պետք է գումարել և կստանանք 4.263, այսինքն՝ մեկ տարվա ընթացքում 4.263 ընտանիք չի կազմավորվել (չի մնացել կազմավորված):

‼️ Ըստ բնակավայրերի (մարզերի) 2019թ. ամուսնալուծություններն ունեն հետևյալ պատկերը՝

1) Ամենամեծ տոկոսը (1) Լոռու մարզում է՝ 32 տոկոս.

2) Ամենափոքր տոկոսը (11) Գեղարքունիքի մարզում է՝ 11 տոկոս.

3) (2) Երևանում՝ 29%, (3) Շիրակի մարզում՝ 27,5%, (4) Սյունիքի մարզում՝ 24,5%, (5) Կոտայքի մարզում՝ 24%, (6) Արարատի մարզում՝ 22%, (7) Արագածոտնի մարզում՝ 21%, (😎 Արմավիրի մարզում՝ 19,6%, (9) Տավուշի մարզում՝ 16,3%, (10) Վայոց Ձորի մարզում 14,5%:

Պետությունը պետք է միջոցներ ձեռնարկի պարզելու ամուսնալուծությունների իրական պատճառները, փորձի բացահայտել, թե ինչ պայմաններն են հանգեցնում, օրինակ՝ Լոռու մարզում, ամուսնալուծությունների մեծ քանակին, և ինչ պայմաններն են ապահովում, օրինակ՝ Գեղարքունիքի մարզում, ամուսնալուծությունների փոքր քանակը:

➖

Մեկ հետաքրքիր փաստ ևս: Ինձ թվում էր, թե որքան երկար է ամուսնական զույգն ապրում միասին, ապա ավելի ամուր են ամուսնական կապերը: Վիճակագրական տվյալներն ուղիղ հակառակի մասին են վկայում:

🚻 Ըստ ամուսնության տևողության, 2019 թվականի 3880 ամուսնալուծությունները բաշխվում են հետևյալ կերպ՝

1) մինչև 1 տարի – 5%

2) 1-4 տարի – 20%

3) 5-9 տարի – 20,3%

4) 10-14 տարի – 16%

5) 15-19 տարի – 8,7%

6) 20 և ավելի տարի – 30%:

‼️ Ժողովրդագրական քաղաքականությունը պետք է իրականացվի այնպես, որ այն ազդի և՛ բնակչության թվաքանակի ավելացման, և՛ դեմոգրաֆիական մյուս գործընթացների վրա (ամուսնության և մանկածնության խթանում, ամուսնալուծության պատճառների վերհանում, աբորտների սահմանափակում, կենսամակարդակի բարձրացում և այլն)։

✅Կունենանք ամուր ընտանիք, կունենանք ամուր պետություն:

Արա Զոհրաբյանի ֆեյսբուքյան էջից

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել