Goris Times - Հայացք աշխարհին Գորիսից

Search
Close this search box.
Անվանի բուհերում դասավանդող աշխարհահռչակ հայ իրավագետի կարծիքը թուրքերի և ադրբեջանցիների մասին

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
6 Views

Գևորգ Դանիելյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

Եվրոպայի սրտում ծնված, Եվրոպայի արժեքներով դաստիարակված Սորբոնի համալսարանի իրավագիտության պրոֆեսոր, Ֆրանսիայի դատավորների քննության հանձնաժողովի անդամ Արամ Մարտիրոսյանը՝ ելույթ ունենալով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում իր «Համաբարբառ կանոնագիրք Հայոց» գերարժեք ու մեծածավալ երկլեզու մենագրության շնորհանդեսի առթիվ, ուղղակի մեկ անգամ ևս ապացուցեց, որ պետք չէ, հնարավոր չէ լինել ավելի կաթոլիկ, քան Հռոմի Պապը։ Մի քանի մտքեր մեջբերեմ Եվրոպական արժեքները կամա, թե ակամա յուրովի ընկալած մեր հայրենակիցների համար՝ անվանի պրոֆեսորի ելույթից.

– թուրքիան և ադրբեջանը մեր թշնամիներն են, նրանք.հակառակորդի կեցվածք չունեն և երբեք չեն ունեցել,

– թուրքերը և ադրբեջանցիները միայն տարածքային խնդիրներ չունեն մեզ հետ, նրանք անթաքույց տենչում են մեզ ոչնչացնել ամբողջությամբ,

– 18-րդ դարի կեսերից սկսած մարդու իրավունքները սահմանելիս, քաղաքակրթությունը «վտարել է» Աստծուն իր հոգուց, և այդ համատեքստում պատահական չէ, որ մարդկությանը սպառնացող անկհայտ աղետները թողած, գերիշխողը դարձել է ԼԳԲՏ համայնքի շահերի անխաթար գերակայությունը։

Չշարունակեմ, արդեն հասկացողի համար մնացյալը պարզ է։ Կրկնում եմ, այսպես են մտածում անվանի բուհերում դասավանդող աշխարհահռչակ հայ իրավագետները, իսկ տեղական «կոլեգաները» շարունակում են թմբիրի մեջ մնալ …

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել