Goris Times - Հայացք աշխարհին Գորիսից

Search
Close this search box.
Ադրբեջանցիները ինժեներական ակտիվ աշխատանքներ են իրականացնում Շուռնուխում. Հակոբ Արշակյան

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
6 Views

Շուռնուխի գյուղապետի խոսքով` ամեն գիշեր ադրբեջանական մեքենաների շարասյուն է մտնում մոտակայքում գտնվող գյուղի տարածք։

Ադրբեջանցի զինվորականներն ինժեներական ակտիվ աշխատանքներ են իրականացնում Սյունիքի մարզի Շուռնուխ գյուղի այն հատվածում, որտեղ հիմա նրանք են գտնվում։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց Շուռնուխի գյուղապետ Հակոբ Արշակյանը:

«Իրենց վերահսկողության տակ մնացած հատվածում «բոքսեր» են տեղադրում, մի բարձունք ունենք, դրա վրա «պոստ» են տեղադրում», – ասաց Արշակյանը:

Գյուղապետը վստահ է, որ այդ ամենը հենց այնպես տեղի չի ունենում, և Ադրբեջանն ինչ–որ բանի է պատրաստվում։

«Փոքր երեխան էլ հասկանում է, որ ինչ-որ բանի են նախապատրաստվում», – ասաց Արշակյանը:

Նրա խոսքով՝ ամեն գիշեր ադրբեջանական մեքենաների շարասյուն է մտնում (7-8 մեքենա) Շուռնուխի մոտ գտնվող գյուղի տարածք։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարությունից հետո սահմանային իրավիճակը փոխվել է ոչ միայն Արցախում, այլև Հայաստանի որոշ մարզերում, մասնավորապես` Գեղարքունիքում, Վայոց Ձորում, Սյունիքում: Հունվարի 5-ին Սյունիքի մարզի Շուռնուխ գյուղի 11 տուն հանձնվեց ադրբեջանցիներին: Փետրվարի 5-ին հայ զինվորները նահանջեցին Ներքին Խնձորեսկից՝ հակառակորդին թողնելով 15 հեկտար հող: Որոտան գյուղում մոտ 10 տուն ենք կորցրել։

Աղբյուրը՝ armeniasputnik.am

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել