Goris Times - Հայացք աշխարհին Գորիսից

Search
Close this search box.
Քարահունջ/Զորաց Քարեր հուշարձանի վտանգված հատվածների մասնակի ամրակայման և փակման հրատապ աշխատանքներն ավարտված են

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
6 Views

The Cradle/Բնօրրան ՀԿ-ի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք.

Քարահունջ /Զորաց Քարեր

հուշարձանի վտանգված հատվածների մասնակի ամրակայման և փակման հրատապ աշխատանքներն ավարտված են։

Հուշարձանի ամրակայումը մեծ ձեռքբերում է բոլորիս համար: Այն վառ ապացույց է, որ համերաշխության մթնոլորտում հնարավոր է համագործակցել և ստանալ դրական արդյունքներ՝ պարտավորվելով պահպանել մարդասիրության և ներողամտության սկզբունքները, զսպելով արատավոր դրսևորումները։

Այս ամենը հնարավոր դարձավ և կյանքի կոչվեց Քարահունջի տիեզերական ձգողականության շնորհիվ։ Քարահունջն իր մոգական ուժով միավորեց մարդկանց իր շուրջ և դարձավ առանցք, որի շուրջ սկսեցին աշխարհի տարբեր անկյուններից համախմբվել տարբեր անհատներ…և սա է, թերևս, հուշարձանի ամենամեծ առաքելություններից մեկը, ինչպես նաև «Բնօրրան» ՀԿ ստեղծվելու հիմնական դրդապատճառը։

Վերականգնման արդյունքում պահպանվել են մասնակի ամրակայման և կոնսերվացման բոլոր սկզբունքները, մասնավորապես՝

-Հուշարձանի աուտենտիկություն,

-Հնագիտական շերտերի և նիշերի պահպանում,

-Հնի և նորի տարբերակում/զանազանում,

-Օգտագործվող նյութերի ֆիզիկական և մեխանիկաքիմիական համատեղություն,

-Միջամտությունների դարձելիություն,-Հուշարձանի ձևավորված բնական լանդշաֆտի վերականգնում,

-Հուշարձանի երկարակեցության ապահովում։

Ամրակայման աշխատանքներն իրականացվեցին Դար հիմնադրամի (2մլն ՀՀ դրամ), Շանթ Հովնանյանի (1մլն ՀՀ դրամ), Արտյոմ Կոստանդյանի (750 000 ՀՀ դրամ), Աշոտ Ասլանյանի (500 000 ՀՀ դրամ) օժանդակությամբ։

Հատուկ շնորհակալություն ենք հայտնում Դավիթ Նահատակյանին, Սիսիանի համայնքապետարանին, «Զորաց Քարեր» բնակատեղի պատմամշակութային արգելոցի վարիչ Արամ Դավթյանին աշխատանքների իրականացման փուլերում ակտիվ աջակցություն ցուցաբերելու համար։

Ափսոսանքով պետք է նշենք, որ մեր նախաձեռնությանը սատարած մի քանի երջանկահիշատակ ընկերներ՝ Արդեն Սեֆերյանը, Արտակ Մովսիսյանը, Ալինա Խաչատրյանը, Վարազդատ Վահրադյանը այլևս մեզ հետ չեն, սակայն մեծ ներդրում են ունեցել այս հայրենանվեր գործում։

«Բնօրրան պատմական հուշարձանների պահպանության հայկական ընկերություն» ՀԿ կողմից «Զորաց Քարեր» համալիրում որպես մասնակի ամրակայման և փակման աշխատանքների իրականացման կապալառու հադես է եկել Միդիս-Շին ՍՊԸ, վերականգնող վարպետ Սոս Վասիլյանը:

Հեղինակային հսկողությունը կատարվել է Սամվել Նահատակյան Ա/Ձ կողմից, իսկ տեխնիկական հսկողությունը՝ Սամարտ-Շին ՍՊԸ կողմից: Արդյունքում, ըստ սահմանված կարգի՝ հեղինակ Դավիթ Նահատակյանի կողմից ներկայացվել է գիտական հաշվետվություն։

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել