Goris Times - Հայացք աշխարհին Գորիսից

Search
Close this search box.
5 կարեւոր փոփոխություն, որ կատարվել է Առուշ Առուշանյանի օրոք. Արտուր Խոջաբաղյան

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
6 Views

Ես նշում եմ 5 առանցքային փոփոխություն, որը ոչ ոք չի կարող ժխտել, նույնիսկ նրանք, ովքեր չեն սիրում Առուշին ինչ֊ինչ պատճառներով, նույնիսկ նրանք, ովքեր քաղաքական հայացքների պատճառով այլ ճամբարում են հիմա։

Եվ այսպես․

✅Արմատական լուծվել է աղբահանության խնդիրը

Աղբահանությունը միշտ էլ եղել է գլխացավանք թե՛ Գորիսում, եւ թե՛ Հայաստանի տարբեր քաղաքներում։ Ենթադրում եմ, որ մի քիչ վատ անելով աղբահանությունը (օրինակ քիչ պարբերությամբ) կարելի է շատ գումար խնայել եւ ձեւակերպումների մեջ նշել՝ կատարված է։

Բայց այսօր ունենք գրագետ կազմակերպված աղբահանություն` հստակ պարբերականությամբ։

✅Քաղաքում պարբերաբար կատարվում են մաքրման աշխատանքներԺամանակին Գորիսի կենտրոնական մասերում խոտերն այնքան էին բարձրանում, որ նույնիսկ կարելի էր մոլորվել այնտեղ։ Այսօր անըդհատ կարելի է տեսնել քաղաքի նույնիսկ ոչ կենտրոնական հատվածներում մայթեզրերում աշխատող մարդկանց։

✅Հեշտացվել է շինթույլտվության եւ հողերի օրինականացման գործընթացը

Շինարարական եռուզեռը հենց դրա ազդակն է, որ հաջորդեց անմիջապես Առուշ Առուշանյանի ղեկավարման շրջանին։ Առկա կոռուպցիան վերացվեց, ինչպես նաեւ դրանով պայմանավորված բյուրոկրատական ավելորդ քաշքշուկը։ Գորիսեցիները գիտեն, որ նախկինում շինթույլտվությունների համար հատուկ հաշվեհամարի մարդիկ հավելյալ գումար էին վճարում։

✅Գրեթե 100%֊անոց լուծվեց քաղաքի լուսավորության հարցը

Այս ոչ այնքան բարդ խնդրի լուծումը երկար ժամանակ շատ դանդաղ էր առաջ գնում։ Կարճ ժամանակամիջոցում սակայն այս խնդիրները լուծվեցին

✅Իրականացվեց մեծ ծավալի բարեկարգման աշխատանքներ

Բարեկարգման աշխատանքների մեծ մասն իրականացվեց սուբվենցիոն ծրագրերով, որի գումարի մի մասը պետք է հատկացնի համայնքապետարանը, իսկ մյուս մասը հատկացնում է կառավարությունը։ Միայն հատուկ խնայողությունների եւ անձնական կապերի շնորհիվ, Առուշանյանին հաջողվեց ներգրավվել անհրաժեշտ գումարները եւ իրականացնել մեծ ծավալի բարեկարգման, ասվալտապատման աշխատանքներ։

Իհարկե, եղել են նաեւ թերացումներ։

Ես շուրջ 9 տարվա ձեռնարկություն ղեկավարելու փորձ ունեմ։ Եւ ցայսօր էլ իմ ղեկավարման մեջ կան շատ բացթողումներ, որոնց շտկելու համար կարդում եմ համապատասխան գրականություն, ինչպես նաեւ իրականացնում փորձարարական քայլեր։

Ինչու եմ սա ասում։ Որովհետեւ շատերն ասում են, որ դա նրա պարտականությունն է եւ դրա համար էլ ընտրվել է համայնքապետ։

Այստեղ հարցն այն է, թե ինչ արդյունավետությամբ է նա կարողանում իրականացնել այդ պարտավորությունը։

Ու վստահաբար կարելի է պնդել, որ Հայաստանի համայնքների մեջ ամենաօրինակելին հենց Գորիս համայնքն է, այսինքն, Գորիսի համայնքապետն իր աշխատանքն իրականացնում է բարձր արդյունավետությամբ։

Եւ հենց դրա համար էլ սիրված է համայնքում։

Ես նշեցի 5 հիմնական կետերը, բայց դրանք իրականում ավելի շատ են։ Պարզապես սրանք այնքան ակնառու են եւ տեսանելի բոլորի կողմից, որ ոչ ոք չի կարող ժխտել դա։

Արտուր Խոջաբաղյանի ֆեյսբուքյան էջից

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել