Goris Times - Հայացք աշխարհին Գորիսից

Search
Close this search box.
Գաթանախշի ոսկորը և գաթայի կիրառությունը խնամախոսության ժամանակ

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
6 Views

Մեր տատիկները հնում գաթան նախշում էին գառան ոտքի ոլոքի ոսկորով😮։

Հնում յուրաքանչյուր ունևոր, տոհմիկ ընտանիք ունեցել է իր գաթանախշին։ Երբ մի քանի անգամ խնամախոսները գնացել եկել են աղջկա տուն և պատասխան չեն ստացել, աղջկա տերերի վերջնական պատասխանն իմանալու համար իրենց տոհմական գաթանախշիչով զարդարած գաթա են դրել սկուտեղի մեջ և ուղարկել իրենց տոհմի որևէ երիտասարդի ձեռքով։ Աղջկա տանը բացել են գաթայի երեսը, տեսել նախշը։ Եթե համաձայն էին վերցնել էին գաթան և տեղը ուրիշ քաղցրավենիք դնելով սկուտեղի մեջ՝ ճանապարհել։ Իսկ եթե չէին տալու իրենց աղջկան, գաթան վերցնում էին ու դատարկ ճանապարհում։ Ամեն դեպքում գաթան վերցնում էին, որովհետև գաթան, հացը մերժելը թշնամություն էր նշանակում։

Նկարում՝ գաթանախշի ոսկոր և այլ գաթանախշիչներ

Նյութը՝ Գոհար Հակոբյանի

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել