Goris Times - Հայացք աշխարհին Գորիսից

Search
Close this search box.
Արցախցիների հանդեպ խտրական վերաբերմունք բանկերում

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
1 Views

Թագուհի Մելքոնյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

Արդեն որերորդ դեպքն է Երևանի բանկերում նկատում եմ արցախցիների հանդեպ ընդգծված վերաբերմունքի։ Ardshinbank CJSC –ի Շենգավիթի մասնաճյուղում այսօր Արցախից ժամանած մի ընտանիքի աշխատակիցներից մեկը հրաժարվում էր սպասարկել՝ դժգոհելով, թե ինչու՞ են իրենց բանկ եկել, եթե Գորիսում էլ կարող էին տվյալ գործարքն անել։ Արցախցի տղամարդը շատ հարգալից բացատրում էր աշխատակցուհուն, որ հենց Գորիսից են իրեն ուղղորդել գալ Երևան, և որ ինքը ստիպված է 400 կմ ճանապարհ անցել, բայց աշխատակցուհին պնդում էր, որ տղամարդուն խաբել են, որ պետք չէր հասնել էստեղ և «սթից հարցով» զբաղեցնել իրենց։ Խոսակցությունից հասկացա, որ ինչ–որ հաշիվ պետք է բացեր 68.000 նպաստ ստանալու համար։ Արդյունքում այլ աշխատակից սպասարկեց տղամարդուն և նրա հետ ժամանած հարսին, իսկ «մուննաթ» աշխատակիցը բարձրաձայն շարունակում էր դժգոհել, որ ղարաբաղցիները անիմաստ հաշիվներ են բացում, բայց չեն օգտագործում և այլն։ Արցախցիների հեռանալուց հետո էլ աշխատակցուհին գործընկերներին բորբոքված ասաց. «էդ ղարաբաղցիքին ասել եմ էլ էստեղ չգաք, զզվացրին արդեն»։ Այնպես, որ միտքը պարզ լսելի էր հերթում սպասող հաճախորդներին, այդ թվում ինձ։ Ողջ ընթացքում նայում էի այդ աշխատակցուհուն, փորձելով հասկանալ, թե ի՞նչն էր պակաս խնամված, հարդարված այդ կնոջ, որ այդչափ չարությամբ ու զզվանքով էր լցված հոգսերի տակ կուչ եկած, արևից կարմրած դեմքով արցախցի ընտանիքի հանդեպ։ Հավանաբար պատճառը 68.000 դրամ նպաստն էր, որը տնից զրկված ընտանիքը փորձում էր ստանալ պետությունից…

Ի գիտություն Ardshinbank CJSC –ի ու մնացած բանկերի, Արցախյան պատերազմի արդյունքում 35-45 հազար մարդ դարձել է անօթևան ու պետության ուղիղ պարտավորությունն է լուծել փախստականների խնդիրները։ Հուսով եմ Ardshinbank CJSC –ը ևս մեկ անգամ իր աշխատակիցներին կբացատրի իրենց վարքագծի կանոնները և կհիշեցնի, որ աշխատակիցը պարտավոր է բարեհամբույր կերպով սպասարկել յուրաքանչյուր հաճախորդի, անկախ նրա ծագումից և բնակության վայրից։

Հ. Գ. Այս անգամ չեմ հրապարակում աշխատակցի տվյալները, բանկը վստահաբար կարող է հեշտությամբ պարզել։ Սակայն եթե տեղեկանամ, որ այս բանկում արցախցիների նկատմամբ ընդգծված վերաբերմունքը շարունակվում է, ատելություն ու թշնամանք տարածողին դարձնելու եմ հանրային պարսավանքի թիրախ՝ կլինի շարքային աշխատակից, թե բանկի կառավարիչ։

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել