Goris Times - Հայացք աշխարհին Գորիսից

Search
Close this search box.
Հայ-ադրբեջանական սահմանային լարվածության մասին հաղորդումներ ադրբեջանական տեղեկատվական տիրույթում

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
1 Views

Ադրբեջանական տեղեկատվական տիրույթում հաղորդումներ կան առավոտյան Նախիջևանի հետ սահմանին տեղի ունեցած միջադեպի արդյունքում իրենց կողմից վիրավորի մասին: Միաժամանակ տեղեկություններ են հայտնվել 2 հայ զինծառայողների մասին, ում անունների հիշատակությունից կարելի է ենթադրել, որ գերեվարված են: Ըստ որում, նշում են, թե զինվորականները ադրբեջանական վերահսկողության գոտում են հայտնվել Սև լճի հատվածում:

Սահմանային լարվածության ֆոնին Նախիջևանում վայրէջք է կատարել թուրքական զինված ուժերին պատկանող Airbus A400M-180 ռազմական տրանսպորտային ինքնաթիռը: Հատկանշական է, որ թռիչքը մեկնաբանվում է Շուշիի հռչակագրի համատեքստում: Մանրամասներին կանդրադառնամ հաջորդիվ:

Վարդան Բալյանի ֆեյսբուքյան էջից

Թարմացում. Համաձայն ՊՆ մամուլի հաղորդագրությունների՝ Երասխի հատվածում ադրբեջանական զինված ուժերի կողմից իրականացված սադրանքի հետևանքով մահացու հրազենային վիրավորում է ստացել 1983 թվականին ծնված, ՀՀ ԶՈւ N զորամասի պայմանագրային զինծառայող, շարքային Սամվել Գագիկի Ալավերդյանը:

Հուլիսի 14-ի լուսադեմին, մառախուղի պայմաններում, ամրակցված զինվորական ավտոմեքենայով ծառայողական պարտականությունները կատարելու ընթացքում կորել է կապը Հայաստանի Հանրապետության հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված ՀՀ ԶՈՒ N զորամասի զինծառայող Արթուր Նալբանդյանի և վարորդ Արամայիս Տոռոզյանի հետ։ Անմիջապես մեկնարկել են որոնողա-փրկարարական աշխատանքներ, որոնք դեռևս արդյունք չեն տվել։

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել