Goris Times - Հայացք աշխարհին Գորիսից

Search
Close this search box.
Անցյալ շաբաթվա նշանակալի գիտատեխնոլոգիական իրադարձություններն ըստ Հրանտ Խաչատրյանի

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
1 Views

Հրանտ Խաչատրյանն իր ֆեյսբուքյան էջում առանձնացրել է նախորդ շաբաթվա ուշագրավ իրադարձությունները.

Ի՞նչ կար նախորդ շաբաթ Հայքում:

-> Մեկ տարի ընդմիջումից հետո կայացավ Բարքեմփը, կազմակերպիչները «ամեն ինչ» արել էին, որ շատ մարդ չգա, որ հյուրընկալող հաստատությունը չանհանգստանար կովիդի պայմաններում մեծ հավաքի ռիսկերից, բայց 1500+ մարդ միացավ (մոտ 2x ավելի քիչ, քան 2019-ին): Կարծում եմ շատ օգտակար էր, միայն ես շուրջ 30 նոր ծանոթություն կազմակերպեցի իմ տարբեր ծանոթների միջև:

-> Բարքեմփի տպավորիչ հատվածներից էր Գիտուժի վերաբերյալ քննարկումը, որին միացավ MIT-ից Արեգ Դանագուլյանը և ներկայացրեց MISTI ծրագիրը, որի միջոցով կարելի է տարբեր ձևաչափերով համագործակցություն հաստատել MIT-ի գիտական խմբերի հետ: https://misti.mit.edu/

-> Բարքեմփում նաև հայտարարվեց Armenian Model Rocketry Association-ի մասին: Նախատեսում են այս տարի երկու դպրոցներում հիմնադրել հրթիռաշինական խմբակներ, ի հավելումն Քվանտ դպրոցում վաղուց գործող խմբակի: Ասոցիացիան հիանալի հոգաբարձուների խորհուրդ է ձևավորել ու շատ լուրջ է տրամադրված: Այս պահին փնտրում են ֆիզիկա իմացող մարդկանց, ովքեր կուզեն դառնալ խմբակավարներ նոր ստեղծվող խմբակների համար:

https://www.facebook.com/armrocketry/

-> Նախորդ շաբաթվա առաջին օրը Tech Week Artsakh-ի վերջին օրն էր, որի ընթացքում ստորագրվեց Եռակողմ հուշագիր՝ Մարտունիում, Մարտակերտում և Ասկերանում co-working տարածքներ ստեղծելու վերաբերյալ․ https://www.facebook.com/techweekarmenia/videos/354631539390238

-> Մարզերի երեխաները մարզերում նախաձեռնություն կա, մարզերի երեխաների համար օնլայն աշխատանքների հնարավորություններ են առաջանում, չափազանց հետաքրքիր հարթակ է, վաղուց է գործում: Նախորդ շաբաթ Network Nation փոդքասթի շրջանակներում Մայիս Մարգարյանը պատմեց, թե ինչպես է դա աշխատում․ https://www.facebook.com/NetworkNationPodcast/posts/181342234013503

-> Կարեն Վարդանյանի անվան հիմնադրամը Լեռնապատ գյուղում ԱԹՍ օդանավակայան է կառուցում, թռիչքուղին քիչ թե շատ պատրաստ է․ https://www.facebook.com/armradio.am/posts/4424234574276209

Մնացածի կառուցման համար դրամահավաք է սկսել, $111K-ից $26-ը արդեն հավաքվել է․ https://www.facebook.com/donate/4086693338075551/10159148634981145/

-> Դիլիջանում ավարտվեց Մեդիագրագիտության թեմայով հաքաթոնը, որին մասնակցում էին Արմաթ լաբերի երեխաները․ https://www.facebook.com/ArmathEngineeringLaboratories/posts/2915306688786643

-> Գյումրիում ակտիվ աշխատում է ծրագրավորման օլիմպիական խմբակը https://www.facebook.com/improvisteam/posts/3858971867548322 Անհրաժեշտություն կա այս ձևաչափը ընդլայնել դեպի այլ մարզեր:

-> Armenian Code Academy-ն սկսում է մեքենայական ուսուցման bootcamp https://bootcamps.aca.am/ml

Ինչու եմ հատուկ անդրադառնում այս ձևաչափին: Bootcamp նշանակում է, որ դասընթացները լինելու են լրիվ դրույքով: Մասնակիցները պիտի բանուգործը թողնեն և հինգ ամիս զբաղվեն սրանով: Վերջում աշխատանքի ընդունվելը գրեթե երաշխավորված է:

-> Գյումրու հրթիռաշինության խմբակը շատ ակտիվ աշխատում է, գրեթե ամեն շաբաթ տասնյակ երեխաների մասնակցությամբ տպավորիչ տեսանյութեր են լինում: Այս շաբաթ էլ բացառություն չէր․ https://www.facebook.com/khachaturtadevosyan1/posts/4025816857543659

https://www.facebook.com/khachaturtadevosyan1/posts/4024318474360164

-> Հուլիսի 18-ին կկայանա Ռոբոտների համաշխարհային օլիմպիադայի ազգային փուլը, որը կազմակերպում է «Այբ» հիմնադրամը․ https://www.facebook.com/events/2906277966303263/

-> 4090 հիմնադրամի մասին մի անգամ գրել էի, մարտական գործողություններին մասնակցած անձանց համար կրթաթոշակի մրցույթ են անում, վերջնաժամկետը՝ օգոստոսի 5. https://www.facebook.com/4090Foundation/posts/120007876971909

-> Կոլբա լաբը մարզաբնակ երիտասարդների համար վճարովի ինթերնշիփ է կազմակերպում SMM ուղղությամբ․ https://kolba.am/hy/paid-internship-smm/ Այս պահին միայն Լոռու, Շիրակի, Տավուշի և Գեղարքունիքի մարզերի համար:

-> Նոր Երզնկա գյուղի Արմաթ լաբորատորիա բացելու դրամահավաքը բարեհաջող ավարտվեց․ https://www.facebook.com/photo?fbid=3072047869693080&set=gm.856841438259985

-> ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի ուսանողական գիտական ընկերությունը կազմակերպում է Արևելագիտության ամառային դպրոց, գրանցումը բաց է․ https://docs.google.com/…/1mpzSVFFIx8…/viewform

-> Մասնավոր ֆինանսավորմամբ վերաբացվել է Լևոն Արոնյանի և Գաբրիել Սարգսյանի շախմատի ուսումնական կենտրոնը․ https://www.facebook.com/…/a.101739218…/101739065515915/

-> Գիտուժ նախաձեռնությունը, ISTC-ն և ԵՊՀ-ն կազմակերպում են մեծ bootcamp գիտական և տեխնոլոգիական թեմաներով աշխատող լրագրողների համար․ https://www.facebook.com/events/3157892804335941

-> Իրական դպրոցը հայտարարեց 10-15 տարեկան երեխաների համար ՏՏ խմբակի ընդունելություն․ https://www.facebook.com/photo?fbid=254818519783147&set=a.183391003592566

-> Լոռու գյուղերի աշակերտների համար մաթեմատիկայի փոքր ամառային դպրոց է կազմակերպվում․ https://www.facebook.com/tigran.arushanyan.9/posts/4374729105921656

-> Եվս մեկ ամառային դպրոց «ԳիտԱրար» անունով, որտեղ կուսուցանվի հետազոտական աշխատանքների կատարելու հիմունքներ: Դիմելու վերջնաժամկետն ավարտվեց արդեն․ https://www.facebook.com/…/a.181828233…/637823427615770/

-> Գյումրիում սկսվում են EDA-ի անվճար դասընթացներ Ինսթիգեյթի կողմից https://www.facebook.com/…/a.100845465…/138730098335155/

-> Գյումրիում ու Վանաձորում գործում է Yandex ծրագրավորման դպրոց: Նախորդ շաբաթ 55 ուսանող ավարտեց ուսուցումը․ https://www.facebook.com/armenia.yandex.go/posts/2364926823649274

-> Դիլիջանում ավարտվեց Արմաթ տեխնոճամբարը: Լուսանկարներից դատելով 100+ աշակերտ էր մասնակցում․ https://www.facebook.com/ArmathEngineeringLaboratories/posts/2919552531695392

-> Արցախի Մարտունու շրջանի Հաղորտի գյուղում չորս հոգանոց վեբ ծրագրավորման թիմ է ստեղծվել, տարածք են վերցրել, վերանորոգել, համակարգիչներ են նվեր ստացել: Կարծում եմ պատրաստ են ընդունել պատվերներ․ https://www.facebook.com/StartSystem2021/posts/122532623391480

-> Բացվեց այս տարվա Դիջիտեք Էքսպոյի գրանցումը․ https://www.facebook.com/…/a.28960962…/4751593181535238/

-> Ներդրումների աշխարհից․ 10web ընկերությունը հայտարարեց, որ $2մլն ներդրում են ստացել ամերիկյան Sierra Ventures և հայտնի գիտնական Andrew Ng-ի հիմնադրած AI fund ֆոնդերից https://www.facebook.com/artavazd.minasyan/posts/10224232849716451

-> ՀՀ Կառավարությունը մի քանի միլիոն դոլար հատկացրեց մի ֆոնդին, որը այլ աղբյուրների հետ միասին արդեն դառնում է $45մլն-անոց ֆոնդ, և եթե ճիշտ հասկացա, կառավարվելու է Ամբեր կապիտալի կողմից https://youtu.be/jVFRTCEcYRg?t=1895

-> Ինժեներական քաղաքի հետ կապված որոշակի ակտիվություն երևաց, գրանցվել են քաղաքի «ռեզիդենտ» առաջին ութ ընկերությունները․ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=173052104866295&id=107631474741692

-> Friends of the Armenian Soldier and Family հիմնադրամը հայտարարեց, որ դրամաշնորհներ կտրամադրի Հայաստանում գործող այն խմբերին, որոնց հիմնական գործունեությունը զինվորներին և վետերաններին աջակցելն է․ https://www.facebook.com/…/a.163641695…/197247669075451/

-> Սփյուռքի գրասենյակի «Քայլ դեպի տուն» ծրագիրը շարունակվում է, երկրորդ փուլն է սկսել 68 երիտասարդների հետ 8 երկրներից․ https://www.facebook.com/DiasporaGovAm/posts/1498440127174981 Առաջին փուլի մասնակիցներից մեկը քույրս էր, չափազանց տպավորված էր 🙂

-> Գիտության Կոմիտեն հայտարարեց կիրառական արդյունքին միտված գիտական հետազոտությունների դրամաշնորհ․ https://www.facebook.com/…/a.23141074…/4360799183984581/

#շաբաթըՀայքում

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել