Goris Times - Հայացք աշխարհին Գորիսից

Search
Close this search box.
Գուսան Աշոտի երգի հոգեթով կատարում (Զով գիշեր – Կաթիլ և Նորայր Քարտաշյան)

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
10 Views

ՀՈՎ ԳԻՇԵՐ, ԶՈՎ ԳԻՇԵՐ


Լուսնի շողը պատուհանից ներս ընկավ, 
Բայց այդ շողից՝ իմ սիրածի շողն է լավ.
Ողջ աշխարհը մուշ-մուշ անուշ քնել է, 
Անքուն սիրտս սիրած յարիս ձայն տվավ: 

Հով գիշեր, 
Զով գիշեր, 
Սեր եմ երգում.
Լուսինը լողում է
Երկնքում: 

Սպասում եմ, որ դու քնից արթնանաս, 
Շողը վրեդ, ցողը վրեդ՝ բարձրանաս, 
Հազար ծաղկով՝ ջահել սրտիս գարուն տաս, 
Որ գարունս հավերժական միշտ մնա: 

Չես մոռանա գուսան Աշոտ անունս, 
Միշտ դալար է, ձմեռ չունի գարունս.
Երգ հյուսելն է իմ հանգիստս, իմ քունս, 
Սիրո երգս աշխարհը թող իմանա:

Գուսան Աշոտ

«Գուսան Աշոտը Զանգեզուրի հանճարեղ զավակն էր, Գորիսի հարստությունը և այդ անկրկնելի քաղաքի պատմությունը»։

Շչորս Դավթյան

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել