Goris Times - Հայացք աշխարհին Գորիսից

Search
Close this search box.
ԱՄՆ պետության հոր մոտեցումները պետության տնտեսությունն ու արդյունաբերությունը պաշտպանելու հարցում

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
5 Views

1766-1768 թվականների Բրիտանիայի վարչապետ Ուիլյամ Փիթ-ավագն ասել է. «Ամերիկացիներն անգամ մեխ արտադրելու թույլտվություն չպիտի ստանան»։

Անկախությունից հետո շատ ամերիկացիներ վստահեցնում էին, որ եթե ցանկանում են իրենց պետությունը Ֆրանսիային ու Անգլիային հավասար թափ ունենա, ապա պիտի զարգացնի արտադրությունը։ Այս շարժումը գլխավորում էր ԱՄՆ-ի պատմության մեջ առաջին ֆինանսների նախարարը՝ Ալեքսանդր Համիլտոնը, ում նկարը 10 դոլարանոցի վրա է, իսկ արձանը կանգնեցված է ԱՄՆ-ի ֆին. նախի շենքի դիմաց։

Ասում են, որ մեծ ամերիկացիներ պատմությունը շատ է տեսել, բայց այ մեծագույնը՝ Համիլտոնն է, ով հետաքրքիր կերպար է և նրա գաղափարներից է հավերժ պարտքի մոտեցումը, այսինքն պետությունը փող չունի՞, ոչինչ, պարտք կվերցնի, կկառուցի, նորից պարտք կվերցնի, իսկ եթե չի կարողանա պարտքը մարել, ապա կառուցածը կանցնի բանկերին և այսպես շարունակ։ Բայց սա մի կողմ, անցնենք բուն թեմային.

1791 թվականին Համիլտոնը հայտարարում է.

_ԱՄՆ տնտեսությունը և արդյունաբերությունը պաշտպանելու համար մենք պարտավոր ենք զարգացնել սեփական արդյունաբերությունը։ Եթե ցանկանում ենք մրցակցել հզորների հետ, ապա պիտի ամեն գնով աճեցնենք մեր արդյունաբերությունը ու պաշտպանենք արտադրողներին մրցակիցների հարձակումներից։ Ուստի առաջարկում եմ

1. Մաքսատուրք սահմանել, որպեսզի ներմուծվող ապրանքները չկարողանան սպանել ներքին արտադրությանը

2. Ներդրումներ կատարել ենթակառուցվածքների վրա, որպեսզի արտադրողների համար հեշտ լինի լոգիստիկան

3. Պետության կողմից տրամադրել սուբսիդիաներ, որպեսզի արտադրողը կարողանա մեծացնել արտադրությունը, զարգացնել բանկային համակարգը, որպեսզի արտադրողները ֆինանսավորման հնարավորություն ունենան և խթանել նոր իդեաներին ու նորարարությանը։

Ու անում են և իզուր չէ, որ Համիլտոնին անվանում են ԱՄՆ պետության հայրը, այսպիսի մեծ մտածող մարդիկ են դառնում պետության հիմքը։

Վահագն Դիլբարյանի ֆեյսբուքյան էջից

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել