Goris Times - Հայացք աշխարհին Գորիսից

Search
Close this search box.
Լոռու Լեռնապատ գյուղում կառուցվում է ԱԹՍ թռիչքուղի, որը կարող է դառնալ ԱԹՍ օդանավակայան

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
1 Views

Արտավազդ Մինասյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

🇦🇲🚀 Հզոր նորություն։

Լոռվա Լեռնապատ գյուղում այժմ կառուցվում է ԱԹՍ թռիչքուղի, որը հետագայում բոլորիս աջակցության շնորհիվ կարող է դառնալ ամբողջական ԱԹՍ օդանավակայան։ 🚀🚀

Լուսահոգի Կարեն Վարդանյանի անվան ԱԹՍ օդանավակայանը կծառայի որպես ԱԹՍ խմբակների և ընկերությունների կենտրոն, որտեղ պատանիներին կփոխանցվեն ինժեներական և գործնական հմտություններ։

ԱԹՍ օդանավակայանը հիմքեր կստեղծի կենսական նշանակություն ունեցող այս ոլորտի զարգացմանը։

Դրամահավաքին իրենց աջակցությունն են հայտնել Կարեն Վարդանյանի կողմից տարիներ շարունակ ղեկաված Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը(UATE), որի վարչության անդամ եմ՝ ես, Կարեն Վարդանյանի անվան կրթական հիմնադրամը և Ստարտափ Արմենիա հիմնադրամը։

Դուք ևս աջակցեք դրամահավաքին, որպեսզի միասին կառուցենք մեր երազանքների տեխնոլոգիապես հզոր, միասնական և հաղթական հայրենիքը։ ❤️🇦🇲

Լինքը առաջին քոմենթում։

Հ.Գ. Խնդրում եմ տարածել այս փոստը, որ մի քայլ առաջ գնանք մեր կարևոր գործում։

Դրամահավաքին կարող եք միանալ հետևյալ հղումով՝ DRONE AIRPORT after Karen Vardanyan:

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել