Goris Times - Հայացք աշխարհին Գորիսից

Search
Close this search box.
Գորիսում գործող Միրհավ հյուրանոցի հիմնադրի մասին

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
7 Views

Միրհավ հյուրանոցի ֆեյսբուքյան էջում տեղեկություն է հրապարակվել հյուրանոցի հիմնադրի մասին.

Շահեն Գրիգորի Զեյթունցյանը ծնվել է Պարսկաստանում:

Դպրոցական ուսումնառությունը ստացել է Թեհրանի Հայոց Քուշեշ – Դավթյան դպրոցում: Դպրոցն ավարտելուց հետո մեկնել է Ավստրիա,որպեսզի ստանա բժշկական կրթություն: Այնուհետև մեկնել է Գերմանիա ուսումը շարունակելու նպատակով:Որոշ ժամանակ անց Բեռլինի համալսարան-հիվանդանոցում աշխատանքի է անցնում որպես նեվրովիրաբույժ:

Առաջին անգամ հայրենիք է այցելում 1981 թ.-ին ընտանիքի հետ միասին:

Գյումրու աղետի ժամանակ պարոն Զեյթունցյանը մեծ օգնություն է ցուցաբերում երկրաշարժից տուժածներին: Բեռլինից երկու օդանավով օգնություն է ուղարկվում հայրենիք՝բժշկական պարագաներ,պարեն,խաղալիքներ,հագուստ: Այս նախաձեռնությանն աջակցում էին նաև Բեռլինի Կարմիր Խաչը,Բանվորական օգնության սամարիտական միությունը,Բեռլինի Հայ համայնքը: Մեծ էր օգնությունը նաև պատերազմի ժամանակ: 1992 թվականին անձամբ վարելով բեռնատարներից մեկը՝նա Բեռլինից հասնում է Երևան,որտեղից մեծ օգնություն է ուղարկում Գորիս,Արցախ:

2000 թ.-ին վերջնական տեղափոխվում է Հայաստան:

2003 թ.-ին Էդիկ Մսըրխանի և Հովիկ Բադալյանի հետ հիմնում է Միրհավ հյուրանոցը Գորիսում, որը գործում է մինչ օրս:

2016 թ.-ի ապրիլյան պատերազմի ժամանակ կրկին մեծ աջակցություն է իրականացնում:

2020 թ-ին, երբ սկսվում է արցախյան երրորդ պատերազմը, պարոն Զեյթունցյանը իր անձնակազմի հետ մեկտեղ մեծ հումանիտար և հոգեբանական աջակցություն է տրամադրում Արցախից տեղահանվածներին: Շուրջ քառասունչորս օր Միրհավ հյուրանոցը հյուրնկալում է բազմաթիվ տեղահանված ընտանիքների և ակտիվ հումանիտար գործունեություն իրականացնում:

________________________________________

#about_founder_of_Mirhav

The founder of Mirhav hotel is Shahen Zeytouncian who was born in Iran.

He had got his education in there at an armenian school. After some time he moved to Austria to get medical education. In order to continue his education Mr. Zeytouncian went to Germany where he worked as an neurosurgeon.

He visited to Armenia for the first time in 1981 with his family.

During The 1988 Armenian earthquake he sent enormous humanitarian aid to Gyumri.

In 2000 he finally moved to Armenia.In 2003 he founded Mirhav hotel in Goris with Edik Msrkhan and Hovik Badalyan. Since early times he has organised enormous humanitarian aid for his nation.He was active to organise aid during the all Artsakh wars.

In the time of 2020 Artsakh war his big staff and he were active to help people displaced from Artsakh.For 44 days Mirhav hotel served that people as a home.

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել