Goris Times - Հայացք աշխարհին Գորիսից

Search
Close this search box.
Հայաստանում գրասենյակ ունեցող ZEVIT ընկերության գործունեության և աշխատատեղերի մասին

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
8 Views

ՖԲ օգտատեր Հրանտ Խաչատրյանն իր էջում գրել է.

Կարեն Վարդանյանը Լրատվական ռադիոյով զրույցներից մեկում պատմում էր, որ մի օր մի քանի հայկական ընկերություններ, որոնց հիմնադիրները մոտ ընկերներ են, գնում են Բեռլին՝ expo-ի մասնակցելու: expo-ի ժամանակ մեկը տեսնում ա մյուսի ստենդի վրայի գրվածը, զարմացած ասում ա «յա, դուք սենց բան էլ ե՞ք անում»: Ասում էր՝ մեր համայնքը տենց ա, պիտի հասնեին Բեռլին, որ իմանային, թե ընկերոջ ընկերությունը ինչով ա զբաղվում:

Հիմա ճիշտ դրան նման, իմ համար #TechWeek Artsakh-ի ամենամեծ անակնկալը ZEVIT ընկերությունն էր: Պարզվում ա 4 տարվա ընկերություն ա, ու հենց սկզբից Հայաստանում գրասենյակ ա ունեցել: Զբաղվում են հողմաէլեկտրակայան արտադրող ու սպասարկող ընկերությունների կյանքը թեթևացնելով․ տարբեր ծրագրային լուծումներ են տալիս, որով հեշտանում ա հողմակայանների հետ աշխատողների գործունեությունը: Ասենք, եթե օվկիանոսի մեջ տեղադրված հողմակայանը փչանում ա, տեխնիկը գնում հասնում ա, բարձրանում ա կայանի վրա, նայում ա, ու պիտի մոտը նշումներ անի, թե ինչն ա փչացել. էդ ամեն ինչը արվում ա էս ընկերության գրած mobile ծրագրի մեջ, որը շատ հարմարացրած ա, ու նաև օֆլայն ա աշխատում, քանի որ օվկիանոսի մեջ ինտերնետ չկա: Էս կարգի «մանր» բաներից մինչև հողմակայանի հետ կապված բազմաթիվ սենսորներից ստացվող տվյալների միավորում միասնական բազայի մեջ: Մեծ թվով կլիենտներ ունեն արդեն, հիմնականում Դանիայում:

Հետաքրքիրն էն ա, որ եթե «հողմակայան» բառը հանես, մնացած պրոցեսները շատ նման են իմ հարազատ IntelinAir-ին: Էնտեղ էլ լրիվ նույն խնդիրներն են․ ֆերմերը դաշտում պիտի գնա նկարի հիվանդ բույսերը, ու կարող ա ինտերնետ չլինի: Կամ, ժամանակակից տրակտորներից հսկայական տվյալների հոսքեր են հավաքվում, բայց ոչ մի երկու տրակտորինը նույն տեսքը չեն ունենում, միասնականացնելու հսկա գործ կա:

ZEVITը մի բանով էլ տպավորեց․ հենց սկզբից սկսնակներ վերցնելու պրոցեսներ են մշակել: Վերցնում են երկու ամիս թրեյնինգ են անում, հետո փորձաշրջան, աճացնում են, անգլերենի դասեր (եթե պետք ա), մի շաբաթով Դանիա են ուղարկում կլիենտներին տեսնելու և այլն:

Մի էական տարբերություն Ինտելինէյրից․ backend-ը C#-ով են անում, ոչ թե Java-ով 🙂 էս պահին էլ ազատ հաստիք ունեն 2+ տարվա փորձով .NET ծրագրավորողի համար: https://staff.am/back-end-software-engineer… Ոնց հասկանում եմ, բացի դրանից, սկսնակների էլ են պատրաստ դիտարկել:

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել