Goris Times - Հայացք աշխարհին Գորիսից

Search
Close this search box.
Սկսվել են Քարահունջի ամրակայման/ վերականգնման աշխատանքները

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
5 Views

«Բնօրրան» ՀԿ-ի ֆեյսբուքյան էջում գրված է.

Ուրախ ենք տեղեկացնել, որ արդեն սկսել ենք Քարահունջի ամրակայման/ վերականգնման աշխատանքները։

Վերջին շրջանում՝ 2013-2019 թթ., արշավախմբի ղեկավար Աշոտ Փիլիպոսյանի կողմից հնագիտական հետախուզման և պեղման աշխատանքներ են իրականացվել։ Պեղումներից հետո հուշարձանը, ցավոք, չի ամրակայվել, որի հետևանքով առաջացել են քայքայումներ, և տարեցտարի կարող է էլ ավելի վտանգվել ամրակայման ենթակա հատվածների անխաթարությունը, վնասվել հուշարձանի իսկությունը հաստատող բացառիկ ապացույցները, ինչպես նաև՝ հուշարձանի ամբողջականությունը, որը հուշարձանի պահպանության տեսանկյունից անթույլատրելի է։

Երկու տարի անընդմեջ ընթացող բանակցությունները և քննարկումներն այսօր իրենց դրական արդյունքներն ունեցան, մասնավորապես՝ ԿԳՄՍ նախարարության կողմից հուշարձանի վնասված հատվածների վերականգնման թույլտվությունը։Այժմ, հաշվի առնելով Հայաստանի հետ պատերազմյան խնդիրների հետևանքով առաջացած բարդ ֆինանսատնտեսական իրավիճակը, պետության ֆինանսական հնարավորությունները բավարար չեն ամրակայման և վերականգնման աշխատանքների կատարման համար։

Ամրակայման և վերականգնման հետ կապված ողջ ծախսերը իրականացվում են բացառապես «Բնօրրան» ՀԿ-ի անդամների ու նվիրատուների կողմից։Ամրակայման նախագիծը կազմել է Դավիթ Նահատակյանը, ում կողմից իրականացվում է նաև հեղինակային հսկողությունը։

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել