Goris Times - Հայացք աշխարհին Գորիսից

Search
Close this search box.
«Ո՞րն էր մեր պարտության պատճառը» հարցի պատասխանը. Բալյան Վարդան

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
5 Views

Հետպատերազմյան շրջանում ամենից հաճախ տրվող հարցը՝ ո՞րն էր մեր պարտության պատճառը: Պատասխանն առավել քան պարզ է՝ ռազմավարության բացակայությունը, պետական զարգացման ռազմավարության, որ կարող է ձևավորվել բացառապես իդեոլոգիայի հիման վրա: Մենք չունենք ձևավորված ազգային-պետական գաղափարախոսություն, անկախացած Հայաստանի քաղաքական վերնախավը այն հռչակել էր կեղծ կատերգորիա: 2017 թվականին առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը վերահաստատեց իր այդ դիրքորոշումը՝

«Ես ասել եմ՝ ազգային գաղափարախոսությունը կեղծ քաղաքական կատեգորիա է, և այսօր էլ դա կրկնում եմ ու վաղն էլ կասեմ»:

Խոշոր հաշվով Տեր-Պետրոսյանի տեսակետը ընդունել են նրանից հետո պետական կառավարման պատասխանատվությունը ստանձնած բոլոր քաղաքական ուժերը:

2019 թվականին Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, թե «… մենք կուսակցություն ենք, որ մերժել ենք իզմերը, որովհետև ժամանակակից աշխարհում կարծրացած գաղափարախոսություններ այլևս գոյություն չունեն»:

Սա նշանակում է, որ Հայաստանում իշխանության եղած բոլոր քաղաքական ուժերը չեն հասկանում պետության գործառույթը՝ այն է՝ ձևավորել պետական-ազգային իդեոլոգիա, զարգացման մոդելներ և իրականացնել դրանք: Հակառակ պարագայում պարտությունն անխուսափելի է, հակառակ պարագայում յուրաքանչյուր պետություն դատապարտված է պարտության:

Վարդան Բալյանի ֆեյսբուքյան էջից

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել