Goris Times - Հայացք աշխարհին Գորիսից

Search
Close this search box.
Բրիտանական ականակրի մասնակցությամբ սադրանքը կազմակերպել է ԱՄՆ-ն. Պեսկով

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
1 Views

Կրեմլի ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է բրիտանական ականակիր նավի մասնակցությամբ իրավիճակը՝ անվանելով այն սադրանք Արեւմուտքի կողմից, եւ ընդգծել, որ Ռուսաստանը կոշտ պատասխան կտա այդպիսի միջադեպերին, գրում է ՏԱՍՍ-ը:

«Ես կարծում եմ, որ մեր հետախուզությունը, իհարկե, գիտի, ով է այնտեղ որոշում կայացրել [բրիտանական ականակրի հետ իրավիճակի դեպքում]: Սակայն, իհարկե, ես կարծում եմ, որ այդպիսի գործողությունների էությունը ծրագրվում է ի վերջո մեր ավագ ընկերների մոտ՝ օվկիանոսից այն կողմ»,-ասել է Կրեմլի մամուլի քարտուղարը «Ռոսսիա-1» հեռուստաալիքի եթերում:

«Ռուսաստանը կոշտ կպատասխանի այդպիսի սադրանքներին, ինչպես բրիտանական ականակրի միջադեպն էր, ՆԱՏՕ-ն ապակայունացման տարր է եւ կայունություն չի բերում տարածաշրջանին» համարում է Պեսկովը:

Աղբյուրը՝ news.am

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել