Goris Times - Հայացք աշխարհին Գորիսից

Search
Close this search box.
Իրանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունների վերաբերյալ

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
6 Views

Շատերին թվում է, թե Իրանի արտաքին քաղաքականության հիմնական առաջնահերթությունը ԱՄՆ դեմ պայքարն է կամ Իսրայելի ոչնչացումը, որը հաճախ արտացոլվում է իրանցի, հատկապես որոշ հոգևորական գործիչների հայտարարություններում։

Սակայն իրականությունն այլ է՝ արդեն վաղուց Իրանի արտաքին քաղաքական հիմնական առաջնահերթությունը ոչ թե Իսրայելի ոչնչացումն է կամ միայն ԱՄՆ դեմ պայքարը, այլ այդ երկու պետությունների դեմ պայքարի քողի տակ տարածաշրջանում իրանական կայսրության վերականգնումը։

Վերջին տասնամյակում Իրանի նախագահներն ու ռազմական գործիչները մշտապես իրենց հայտարարություններում նշել են, որ Իրանի առաջնահերթությունը հարևան պետությունների հետ հարաբերությունների առավել զարգացումն է, կամ այլ կերպ ասած Սիրիայից մինչև Տաջիկստան, Հարավային Կովկասից մինչև Եմեն իրանական ազդեցության տարածումը, որը Իրանի կողմից արվում է բավական մեծ համբերությամբ և առանց խոշոր դերակատարների հետ առերևույթ առերես առճակատման։

Իրանն իր այս քաղաքականության իրականացման ճանապարհին անգամ Միջուկային ծրագիրը որոշ դեպքերում օգտագործել է որպես քողարկում այլ՝ ավելի ռազմավարական ծրագրի իրականացման համար։ Մինչ ԱՄՆ-ն, Իսրայելը և եվրոպական տերությունները զբաղված էին Իրանի միջուկային ծրագրի կասեցմամբ և Իրանն էլ պատրաստակամորեն բանակցում էր դրա շուրջ, Թեհրանի ռազմական գերատեսչությունները բավական լուրջ գաղտնիության պայմաններում զարգացրեցին Հրթիռային ծրագիրը և ԱԹՍ-ների բանակի ստեղծումը, որը վերջին տարիներին տարածաշրջանում Իրանի ռազմական գերակայության ամրապնդման համար շատ ավելի մեծ կարևորություն ուներ, քանի Միջուկային ծրագիրը։

Պատահական չէ, որ «Իրանի արտաքին քաղաքականության խորհրդատվական հանձնաժողովը» ԻԻՀ ԱԳՆ-ին առաջարկել է առաջիկա հինգ տարիների արտաքին քաղաքական առաջնահերթությունների իրականացման համատեքստում փոխել ԱԳՆ կառուցվածքը ըստ տարածաշրջանային աշխարհագրության և մեծացնել հասարակական-քաղաքական ակտիվությունը «մշակութային Իրանի» մաս համարվող պետություններում:

Հայ իրանագետների թելեգրամյան ալիքից՝ t.me/Arm_Iranologists

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել