Goris Times - Հայացք աշխարհին Գորիսից

Search
Close this search box.
Ո՞րն է Ցուկերբերգի ապրանքը. Վահագն Դիլբարյան

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
9 Views

Ո՞րն է Ցուկերբերգի ապրանքը

Իհարկե մեր ուշադրությունը և ինչքան մեր ուշադրությունը երկար լինի Newsfeed-ի վրա, այնքան մեզ ավելի շատ գովազդ կցուցադրի Facebook-ը։ Բայց մեր ուշադրությունը սահմանափակ է, դրա համար ընկերություններն ամեն ինչ անում են, որպեսզի իրենք լինեն մեր ուշադրության կենտրոնում։ Ու հարց էր ծագում, ի՞նչ անել, որ օգտատերերը ավելի շատ մնան Facebook-ում, քան նախատեսել էին։

Մինչ այդ, եկեք դիտարկենք մի երևույթ․

հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ եթե ուղեղը վերջը չի տեսնում, մեզ չի հրահանգում դադարեցնել գործողությունը։ Օրինակ՝ փորձերի ժամանակ մարդկանց գինի են հյուրասիրել և ուսումնասիրել նրանց վարքագիծը՝ ինչքան բաժակի մեջ լցրել են, այնքան նրանք ըմպել են։ Սա խոսում է այն մասին, որ ուղեղը «չի տեսել» դատարկ բաժակն ու չի հրահանգել կանգ առնել։ Ու հարց է առաջանում, թե ինչ կապ ունի գինին ու Facebook-ն իրար հետ։ Իրականում ոչ մի, բայց մեր ուղեղի այդ ֆունկցիան հաստատ ունի։ Ընկերությունը հանձնարարում է հատուկ դիզայներական խմբին, որպեսզի մշակեն այնպիսի դիզայն, որ մարդիկ ավելի շատ ժամանակ անց կացնեն Facebook-ում, քան պլանավորել էին։

Եվ ահա արդյունքը. ինչքան իջեցնում եք էկրանը, այսինքն սքրոլ ենք անում, այնքան իջնում է ու Facebook-ի Newsfeed-ը չի վերջանում։ Սա էլ հենց այն ուղիղ կապն է գինու հետ, որ մեր ուղեղը չի ասում «ԿԱՆԳ», այլ թմրած անընդհատ թերթել է տալիս էջը, որովհետև չկա վերջը։ Սա Facebook-ի ամենամեծ նորարարություններից մեկն էր, որը հնարավորություն էր տալիս ավելի շատ մնալ սոց ցանցում, ավելի շատ իջնել ներքև ու բնական է, ավելի շատ գովազդ տեսնել։ Մարքեթինգային տեսանկյունից հանճարեղ են, խոսքեր չկա։

Վահագն Դիլբարյանի ֆեյսբուքյան էջից

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել