Goris Times - Հայացք աշխարհին Գորիսից

Search
Close this search box.
Այս պատերազմում արժանապատիվ հրադադար պարտադրելու գրեթե բոլոր նախադրյալներն ունեինք, բացի մեկից. Սենոր Հասրաթյան

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
6 Views

Սենոր Հասրաթյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

26 տարի շարունակ «նախկինների» ստեղծած բանակը «նորերի» կողմից հետևողականորեն քանդվեց երեք տարուց էլ պակաս ժամանակահատվածում: Որ այդպես քանդելուց հետո անգամ մենք դեռ բանակ ունեինք, ապացուցվեց վերջին պատերազմում, երբ, ըստ հավաստի տեղեկությունների, հակառակորդը պլանավորել էր այն ավարտել մեկ շաբաթվա ընթացքում, բայց երկարաձգվեց 44 օր… Ավելին, պատերազմի երկրորդ շաբաթվա վերջում Բաքուն՝ հայտնվելով ուժասպառ վիճակում, ստիպված էր ռազմաճակատային իր հյուծված ուժերը համալրել թուրքական հատուկ նշանակության երկու բրիգադներով և գործողության մեջ դնել ՆԱՏՕ-ական սպառազինության տարատեսակ միջոցներ, այդ թվում՝ F-16 ռազմական ինքնաթիռներ… Այս ամենից հետո ռազմական գործից անտեղյակ որոշները տեղի-անտեղի ցեխ են շպրտում այն ամենի վրա, ինչն իրականում ստեղծվել էր տարիներ շարունակ… Այնինչ այս պատերազմում, եթե ոչ հաղթելու, ապա արժանապատիվ հրադադար պարտադրելու գրեթե բոլոր նախադրյալներն ունեինք, բացի մեկ ու, թերևս, ամենագլխավոր գործոնից՝ ռազմական դրության պայմաններում երկիրն արդյունավետ կառավարելու ռազմաքաղաքական ղեկավարությունից… Մենք պարտվեցինք, որովհետև ազգովին ականջալուր էինք մեկին, ով լինելով երկրի պաշտպանության թիվ մեկ պատասխանատուն, ոչ միայն չէր պատկերացնում, թե ինչ է իրենից ներկայացնում պաշտպանական համակարգը, այլև ժամանակին խուսափել էր զինված ուժերում ծառայելու իր սահմանադրական պարտականությունը կատարելուց… Արդյունքն այն է, ինչ այսօր ունենք:

Հ.գ.- Այն հայ ղեկավարը, ով կարծում է, թե Արցախի կորուստը կարող է մարսվել, չարաչար սխալվում է:

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել